Help! (երգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Help! (այլ կիրառումներ)
«Help!» | ||||
---|---|---|---|---|
The Beatlesի երգը «Help!» ալբոմից | ||||
Թողարկված | 1965 | |||
Ձայնագրված | 1965, ապրիլի 13 | |||
Ժանր | Ֆոլք ռոք | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 2։18 | |||
Լեյբլ | Parlophone, Capitol Records | |||
Հեղինակ | Ջոն Լեննոն Փոլ Մաքքարթնի | |||
Կոմպոզիտոր | Ջոն Լենոն[1] և Փոլ ՄաքՔարթնի[1] | |||
Պրոդյուսեր | Ջորջ Մարտին | |||
Help! ալբոմի երգացանկ | ||||
|
«Help!». բրիտանական The Beatles խմբի երգերից, 1965 թ․ ֆիլմի և վերջինիս սաունդթրեք ալբոմի գլխավոր երգն է։ Այն թողարկվել է նաև որպես առանձին սինգլ և երեք շաբաթ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում համարվել է ամենապահանջվածը։ Երգը գրել է Ջոն Լեննոնը, չնայած Մաք Քարթնին հետո նշել է, որ ինքը ևս իր ներդրումն է ունեցել երգի ստեղծման գործում։ Playboy ամսագրին 1980 թվականին տված հարցազրույցի ժամանակ Լեննոնը նշել է․ «Բիթլզյան իրավիճակը պարզապես սարսափելի էր։ Ես լաց էի լինում օգնության համար»։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]The Beatles Anthology վավերագրական ֆիլմից տեղեկանում ենք, որ Լեննոնը երգի բառերը գրել է՝ արտահայտելու համար իր սթրեսը, որն ապրել է խմբի՝ արագ հաջողության հասնելուց հետո։ «Ես գեր էի և ընկճված, օգնություն էի խնդրում»,- այսպես է ասել Լեննոնը Playboy-ին։ Գրող Յան մաք Դոնալդը երգը նկարագրում է որպես «պահպանողական կեղևի առաջին ճաքը», որ Լեննոնը ստեղծեց իր զգացմունքների հիման վրա խմբի՝ դեպի հռչակ տանող ճանապարհին, և այն դարձավ մի շատ կարևոր ստեղծագործություն Լեննոնի ոճում։
1970 թ․ Rolling Stone ամսագրի «Լեննոնը հիշում է» հարցազրույցում Լեննոնն ասել է, որ այս երգը խմբում իր գրած ամենասիրելի երգերից է, բայց ինքը կցանկանար, որ երգն ավելի դանդաղ տեմպով ձայնագրեին։ Այս հարցազրույցներում Լեննոնը նաև նշել է, որ «Help!» և «Strawberry Fields Forever» երգերն իր ամենաազնիվ, տարբերվող երգերն են․ սրանք պարզապես երգեր չեն։ Ըստ Լեննոնը զարմիկ և մանկության ընկեր Սթենլի Փարքսի՝ ինչևէ, Լեննոնը երգը գրեց, երբ մի ուշ գիշեր մտավ ստուդիա։ «Աստված իմ, նրանք փոխել են ֆիլմի անվանումը․ այն պիտի կոչվի «Օգնություն»։ Ես պիտի շտապ այդ անունով երգ գրեմ»։
Ըստ Փոլ Մաք Քարթնիի՝ Լեննոնը նրան կանչեց երգն ամբողջացնելու համար։ Եվ երկու ժամվա աշխատանքից հետո 1965 թվականի ապրիլի 4-ին Վեյբրիջում Լեննոնի բնակարանում ստեղծվեց երգը։
Ձայնագրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]The Beatles խումբը երգը ձայնագրեց 1965 թ․ ապրիլի 13-ին՝ օգտագործելով չորս-թրեք սարքավորումը։ Առաջին փորձից երգը սկսվում է հարվածային գործիքային նվագով։ Այնուհետև հնչում է գլխավոր կիթառը, որը ցույց է տալիս, որ երգի տարբերակները միմյանցից լիովին տարբերվում են։ Վերջնական տարբերակում Լեննոնը իր ակուստիկ կիթառի գրիֆին բիթ միացրեց, ինչը կարող ենք լսել երգի վերջնական միքս տարբերակում։ Գլխավոր և բեք վոկալները երկու անգամ են ձայնագրվում։
Երգը վերաձայնագրվեց ֆիլմի համար 1965 թվականի մայիսի 24-ին CTS Studios-ում։ Ի լրացումն ավելի լավ վոկալային կատարման՝ դեպի ավելի լավը փոխվեց նաև երգի գործիքավորումը։ Երգի միքսերը արվեցին հունիսի 18-ին։ Քանի որ CTS տարբերակում օգտագործվել էին բոլոր գործիքները, ստերիո միքսը ստեղծվեց 12-րդ փորձից։ Երգի նոր տարբերակներ ձայնագրվեցին նաև Help! CD (1987), Love album (2006), Help! DVD (2007) ալբոմների համար։
Երգը ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]The Beatles խումբը երգը գրել է համանուն ֆիլմի համար, 1965 թվականի ապրիլի 22-ին։ Երգի տեսահոլովակը ցուցադրվեց 1965-ի հուլիսին այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Top of the Pops, Thank Your Lucky stars ծրագրերը։ Այնուհետև երգի համար մեկ այլ հոլովակ նկարահանվեց 1965-ի նոյեմբերի 23-ին՝ «Top of the Pops»-ի՝ տարվա ամփոփման համար։ Տեսահոլովակի ռեժիսորն է Ժոսեֆ Մք Գրաֆը։ Սև ու սպիտակ հոլովակում խումբը մնջախաղով արտահայտում է երգը աշխատանքային սենյակում։ Ռինգո Սթարը գլխավերևում հովանոց է պահում երգի ընթացքում, որը օգտակար է դառնում միայն վերջում, երբ սկսում է ձյուն տեղալ։
Կենդանի կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խումբը երգը կենդանի կատարեց 1965 թվականի օգոստոսի 1-ին «Blackpool Night Out» հաղորդման ժամանակ, որը ներառվեց «Anthology 2» ալբոմում և ցուցադրվեց «The Beatles Anthology» փաստագրական ֆիլմում։ Օգոստոսի 4-ին խումբը նկարահանեց երգի կենդանի կատարումը, ինչպես նաև 5 այլ երգեր The Ed Sullivan Show-ի համար, որը ցուցադրվեց հաջորդ ամիս։ Շոուն հասանելի է DVD տարբերակով։
«Help!» երգը ներառվեց նաև 1965 թվականին խմբի ամերիկյան շրջագայության երգացանկում։ Շեա համերգասրահում օգոստոսի 15-ի երգի կատարումը կարող ենք տեսնել 1966 թվականի արտադրության փաստագրության մեջ՝ Բիթլզը Շեա համերգասրահում, չնայած՝ երգը այս տարբերակի համար վերաձայնագրվեց։ Օգոստոսի 29-ին խմբի ելույթը Hollywood Bowl-ում ընտրվեց խմբի՝ 1977 թվականին ձայնագրված նոր ալբոմի համար։
Օգտագործումը գովազդում
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականի փետրվարին երգը դարձավ խմբի առաջին երգը, որը լիցենզավորվեց ԱՄՆ-ի հեռուստատեսության համար։ Lincoln–Mercury ընկերությունը երգի համար վճարեց 100 հազար դոլար, բայց ոչ Բիթլզի օրգինալ ձայնագրությունն օգտագործելու համար։ Երգը վերաձայնագրվեց Ջորջ Մարտինի գլխավորած մի խմբի կողմից։ Երգը օգտագործվել է նաև Halifax գովազդում։
Կատարողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Լեննոն- վոկալ, ակուստիկ կիթառ
- Փոլ Մաքքարթնի- բաս կիթառ, բեք վոկալ
- Ջորջ Հարրիսոն- գլխավոր կիթառ, բեք վոկալ
- Ռինգո Սթար- հարածային գործիքներ, տամբուրին
Շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շքերթ (1965) | Հորիզոնական |
---|---|
Կանադա (RPM Singles Chart)[2] | 1 |
Իռլանդիա (Irish Singles Chart)[3] | 1 |
UK singles (The Official Charts Company)[4] | 1 |
ԱՄՆ Billboard Hot 100[5] | 1 |
Chart (1976) | Peak position |
---|---|
UK singles (The Official Charts Company)[4] | 37 |
Երգը զբաղեցրել է առաջին հորիզոնականը նաև բազում այլ երկրներում՝ ըստ 1965 թվականին Billboard-ի «Աշխարհի հիթերը» ցուցակի, օրինակ՝ Ավստրալիայում, Հոնգ Կոնգում, Նոր Զելանդիայում, ՇվեդիայումԼ[6][7]
Քովեր տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 - The Newbeats խումբն իրենց Run Baby Run ալբոմում։ Run Baby Run.[8]
- 1968 – Deep Purple խումբը ձայնագրեց քովեր տարբերակ իրենց առաջին ալբոմի 'B' հատվածի համար[9]։
- 1970- The Carpenters խումբն իրենց «Close to You» ալբոմի համար ձայնագրեցին տարբերակը[10]։
- 1970 - The Muppets խումբը երգեց երգի քովեր տարբերակը Sesame Street-ի 135-րդ էպիզոդում։
- 1975- Caetano Veloso խումբն օգտագործեց երգն իր Jolia ալբոմում[11]։
- 1976 - Հենրի Գրոսը ևս ստեղծեց իր տարբերակը «All This and World War II» ալբոմի համար։ Ջոն Լեննոնը նշել է, որ սա երգի՝ իր սիրելի տարբերակն է[12]։
- 1976 - The Damned խումբը իր քովեր տարբերակը ներառեց ալբոմում[13]։
- 1979 -Դոլլի Փարթոնը երգը ներառեց իր Great Balls of Fire ալբոմում[14]։
- 1980 - Ջոն Ֆարնհամը հրապարակեց երգը որպես դաշնամուրային բալլադ՝ ավելի դանդաղ տեմպով։ref>«Help! by The Beatles». Songfacts. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.</ref>}}[15]
- 1982 - Հարավաֆրիկյան Hotline ռոք խումբը PJ Powers ալբոմում թողարկեց երգը[16]։
- 1984 - Թինա Թրները հրապարակեց երգի բալլադային տարբերակը՝ ձայնագրված The Crusaders-ի հետ, որը Մեծ Բրիտանիայում հասավ 40-րդ հորիզոնականին։ Երգը ներառվեց նրա PRivate Dancer ալբոմի եվրոպական թողարկումներում[17]։ Երգը հայտնվեց նրա երկրորդ՝ Tina Live in Europe ալբոմում և Private Dancer Tour համերգային ֆիլմում։
- 1985, հունիսի 12 - Ռոյ Օրբիսոնը կատարեց երգի ավելի կարճ տարբերակը՝ դանդաղ տեմպով Everyman։ John Lennon "Journey In The Life" հեռուստաշարի համար[18]։
- 1989 - Bananarama-ն ձայնագրեց երգը French&Saunders-ի Քեթի Բուրկեի հետ և թողարկեց որպես Red Nose Day երգ՝ գումար կուտակելու համար Comic Relief-ի համար։ ref>«Comic Relief singles 1986-2001». UK Charts. 2003 թ․ ապրիլի 24. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.</ref> Այս տարբերակը բրիտանական շքերթներում հասավ երրորդ հորիզոնականին, ներկայացվեց 1989 թվականին Only Fools and Horses - ի սուրբծննդյան թողարկմանը։
- 1990 մայիս - Քեյլի Մինոգը կատարեց երգի գործիքավորումն ըստ իր բենդի Լիվերպուլի Մերսի համերգասրահում՝ 25000-անոց ամբոխի և Ջոն Լեննոնի առաջ։ Այն ներառվեց նաև 1991 թվականին նրա Rhythm of Love շրջագայությունում[19]։
- 1991 - Waktari-ն կատարեց երգն իր առաջին՝ Monk Punk ալբոմի համար[20]։
- 1995 - Little Texas - ը ձայնագրեց երգի տարբերակը Come Together։ America Salutes the Beatles ալբոմի համար[21]։
- 1995 - Շվեդական Roxette փոփ խումբը ձայնագրեց ակուստիկ տարբերակը Abbey Road ստուդիայում, որտեղ վերաձայնագրվեցին նրանց երգերից երեքը։ Այն կոմերցիոն կերպով հասանելի դարձավ միայն 2006 - ին, երբ թողարկվեց The Rox Box/Roxette 86-06 -ում։
- 1998 - The Punkles - ը ձայնագրեցին երգի փանկ քովերը իրենց առաջին ալբոմի համար։
- 1999 - Քլեր Մարտինը ձայնագրեց երգի ավելի դանդաղ տարբերակը իր Take My Heart ալբոմի համար։
- 2000 - Ցունկուն ձայնագրեց երգի քովերն իր Բիթլզի քովեր՝ A Hard Day's Night ալբոմի համար։
- 2003 - Արթ Փոլ Սքլոզզերը ձայնագրեց երգի նմանակումը, որը հայտնվեց նրա Words of Cheese, Other Parrot սկավառակներում։
- 2004 - Westlife - ը ստեղծեց երգի տարբերակը Tournaround շրջագայության ժամանակ։
- 2004 - Մք Ֆլայը ձայնագրեց երգի տարբերակն իրենց 2 այլ երգերի հետ[22]։
- 2006 - Բեբի Դոլը քովեր ստեղծեց երգի համար իր Čovek rado izvan sebe živi ալբոմի համար[23]։
- 2010 - Տրանսսիբերական նվագախումբը սկսեց օգտագործել երգի դանդաղ տեմպով, ռոքբալլադային տարբերակը իրենց Gutter Ballet Medley - ում, կենդանի կատարումների ժամանակ։
- 2010 - Vanilla Sky-ը՝ իտալական փանք ռոք խումբ, ձայնագրեց երգի քովերն իր Punk is Dead քովեր ալբոմի համար։
- 2011 - Քլոուդ Կոլտը ստեղծեց քովեր տարբերակ Minnesota Beatle ծրագրի համար։
- 2012 - Ամերիկյան Big Time Rush խումբը ստեղծեց երգի քովերը Big Time Movie-ի համար։
- 2013 - Բրիտանական Hipsters-ը ստեղծեց երգի քովեր տարբերակը։
- 2013 - Բլեյն Անդերսոնը և Սամ Էվանսը ստեղծեցին երգի քովերը Glee սերիալի 5-րդ եթերաշրջանի «Love Love Love» էպիզոդի և Glee Sings the Beatles ալբոմի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ISWC-Net
- ↑ «Top Singles – Volume 4, No. 1, August 31, 1965». RPM. 1965 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Irish Singles Chart». The Irish Charts. (manual search required). Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
- ↑ 4,0 4,1 «Artist Chart History: Beatles». The Official Charts Company. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Billboard Hot 100». Billboard: p. 36. 1965 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
{{cite journal}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ «Hits of the World». Billboard: p. 30. 1965 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
{{cite journal}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ «Hits of the World». Billboard: p. 34. 1965 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.
{{cite journal}}
:|page=
has extra text (օգնություն) - ↑ The Newbeats, Run Baby Run Retrieved April 28, 2015
- ↑ «Songs Covered By Deep Purple».
- ↑ John Williams (2009 թ․ սեպտեմբերի 10). «Classic and curious Beatles covers». BBC News. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Caetano Veloso Cover Songs». The Covers Project. The Covers Project. 2009. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «All This and World War II». In The Life Of ... The Beatles. Google. 2011 թ․ ապրիլի 29. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «New Rose By: The Damned». SongColeta. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Dolly Parton Discography - Dolly Parton Great Balls of Fire». Starpulse.com. 1999–2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ Kent, David (1993). Australian Chart Book 1970–1992. St Ives, NSW: Australian Chart Book. ISBN 0-646-11917-6.
- ↑ «PJ Powers and Hotline». South African Rock Encyclopedia. 1999–2011. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Crusaders - Vocal Album CD». CD Universe. 1996–2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Help!». The Beatles Universe. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
- ↑ chumberecks (2008 թ․ հունվարի 8). «Kylie Minogue - Help ( Live @ John Lennon Tribute Concert)». YouTube. Google. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ kluseba (2012 թ․ ապրիլի 3). «Monk Punk Waltari». Encyclopaedia Metallum. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Come Together: America Salutes the Beatles». Allmusic. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ http://www.amazon.co.uk/Lost-Found-McFly-Uncovered/dp/B003ULKM2C
- ↑ Čovek rado izvan sebe živi at Discogs
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Badman, Keith (2009). The Beatles Diary, Volume 2: After the Break-Up. London: Omnibus Press. ISBN 978-0-85712-001-4.
- «Playboy Interview With Paul and Linda McCartney». Beatles Interview Database. 1984. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 6-ին.
- Lewisohn, Mark (2000). The Complete Beatles Chronicle. London: Hamlyn. ISBN 0-600-60033-5.
- Miles, Barry (1998). Paul McCartney: Many Years From Now. New York: Henry Holt and Company. ISBN 0-8050-5249-6.
- Miller, Mark Crispin (1988). Boxed In: The Culture of TV. Northwestern University Press. ISBN 0-8101-0792-9.
- Pollack, Alan W. (2000). «Notes on "Help!"». Notes On ... Series. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
- «RIAA Gold & Platinum Searchable Database - The Beatles Gold Singles». RIAA. 2009. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 20-ին.
- Ryan, Kevin; Kehew, Brian (2006). Recording The Beatles. Houston: Curvebender. ISBN 0-9785200-0-9.
- Spitz, Bob (2005). The Beatles: The Biography. Boston: Little, Brown. ISBN 0-316-80352-9.
- Wallgren, Mark (1982). The Beatles on Record. New York: Simon & Schuster. ISBN 0-671-45682-2.
- Winn, John C. (2008). Way Beyond Compare: The Beatles' Recorded Legacy, 1957-1965. New York: Random House. ISBN 978-0-307-45157-6.
- «An Interview with Stanley Parks». Lennon.net. 2004. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- MacDonald, Ian (2005). Revolution in the Head: The Beatles' Records and the Sixties (Second Revised ed.). London: Pimlico (Rand). ISBN 1-84413-828-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Full lyrics of this song Արխիվացված 2015-09-06 Wayback Machine at MetroLyrics
CITEREFBeatles_Interview_Database1984 CITEREFRIAA2009 CITEREFLennon.net2004