Finastra
Բնագավառ | ծրագրային ապահովման ընկերություն, Ֆինանսական տեխնոլգիա | |
---|---|---|
Ստեղծում | 1979 | |
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Սեփականատեր | Vista Equity Partners | |
Գլխամասի վայր | Լոնդոն | |
Product, material, or service produced or provided | Մանրածախ բանկ | |
Պաշտոնական կայք | www.finastra.com |
Finastra՝ ֆինանսական ծրագրային ապահովման ընկերություն, որի կենտրոնականայանը գտնվում է Լոնդոնում[1]։ Ընկերությունը բանկային վաճառքներ Է իրականացնում մանրածախ, գործարքային, վարկավորման և գանձապետական կապիտալի շուկաներում[2]։ Finastra-ն ստեղծվել է 2017 թվականին՝ լոնդոնյան Misys-ի, որը ֆինանսական գործառնությունների ծրագրային ապահովման մատակարար է և համաշխարհային վճարումների և վարկավորման տեխնոլոգիաների մատակարար D+H-ի համատեղմամբ[3]։ Իր ձևավորման ժամանակ Finastra-ն համարվել է երրորդ խոշորագույն ֆինանսական ծառայություններ մատուցող ընկերությունն աշխարհում[4]։
Misys-ի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-2000
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է Ռոջեր Մորգանի և Քևին Լոմաքսի կողմից որպես Misys՝ ապահովագրական ծրագրերի մշակման կայք[5]։
1997 թվականին այն գնել է Medic Computer Systems՝ առողջապահական ծրագրային ապահովման բիզնեսը[6]։
2000-ներկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հունիսին Misys-ը գնել է DBS Management-ը, որը Independent Financial Advisors-ի ծրագրային ապահովման մատակարարն է եղել[7]։
2001 թվականի հունիսին Misys-ը գնել է Sunquest Information Systems-ը, որը Միացյալ Նահանգներում տեղակայված բժշկական համակարգերի ծրագրային ապահովման մատակարար է[8]։
2004 թվականի հունվարին Misys-ը Deutsche Bank-ից գնել է IQ Financial Systems-ը[9]։
2005 թվականի հուլիսին Misys-ը գնել է Almonde-ը[10]։
2006 թվականի փետրվարին Misys-ը գնել է Intesio-ն[11]։
2006 թվականի մարտին Misys-ը գնել է NEOMAlogic-ը[12]։
2006 թվականին Մայք Լոուրին նշանակվել է գործադիր տնօրեն[13]։
2007 թվականի հուլիսին Misys-ը վաճառել է իր ախտորոշիչ տեղեկատվական ծրագրային ապահովման բաժինը Vista Equity Partners-ին[14]։
2008 թվականի հոկտեմբերին Misys-ի դուստր ձեռնարկությունը՝ Misys Healthcare-ը միացվել է Allscripts-ին՝ բժշկական գրառումների բիզնեսին, դառնալով Allscripts-Misys Healthcare Solutions, Inc[15]:
2010 թվականի նոյեմբերին Misys-ը գնել է Sophis-ը՝ պորտֆելի և ռիսկերի կառավարման ծրագրային ապահովման մատակարար[16]։
2012 թվականի փետրվարին Misys-ը միաձուլման բանակցություններ է սկսել իր շվեյցարացի մրցակից Temenos-ի հետ[17]։ Գործարքը հետագայում փլուզվել է, երբ երկու կողմերը չկարողացան համաձայնել պայմաններին։
2012 թվականի մարտին մասնավոր բաժնետոմսերի Vista Equity Partners ընկերությունը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել Misys-ը ձեռք բերելու վերաբերյալ[18]։
2012 թվականի հունիսին Vista Equity Partners-ի կողմից ձեռքբերման ավարտից հետո՝ Misys-ը միավորվել է Turaz-ի հետ՝ Vista-ի մեկ այլ ձեռքբերում։ Turaz-ը նախկինում Thomson Reuters-ի գանձապետական և ռիսկերի կառավարման ծրագրային ապահովման բաժին է դարձել[19]։
2014 թվականի փետրվարին Misys-ը գնել է Հունգարիայում գործող IND Group-ը, որը առցանց և բջջային բանկային ծրագրային ապահովման մատակարար է[20]։
2014 թվականի օգոստոսին Misys-ը գնել է Custom Credit Systems-ը, որը ԱՄՆ-ում գործող վարկային հոսքերի և վարկերի ստացման ծրագրային ապահովման մատակարար է[21]։
2017 թվականի մարտին D+H-ը հայտարարել է, որ այն ձեռք կբերվի Vista Equity Partners-ի կողմից և կմիավորվի Misys-ի հետ[22]։
2017 թվականի հունիսին ավարտվել է D+H-ի միաձուլումը և ընկերությունը վերաբրենդավորվել է որպես Finastra[23]:
2018 թվականի հունվարին Finastra-ն ձեռք է բերել Olfa Soft-ը ֆինանսական հաստատությունների համար իր FX էլեկտրոնային առևտրի հարթակի համար[24][25]։
2018 թվականի ապրիլին Finastra-ն Հոնկոնգում գործարկել է ինովացիոն լաբորատորիա՝ բանկերի և այլ ֆինտեխ ընկերությունների միջև համագործակցության հնարավորություն տալու համար[26]։
2018 թվականի հունիսին Finastra-ն հայտարարել է, որ ձեռք է բերել Malauzai-ն (Օսթին, Տեխաս)՝ համայնքային ֆինանսական հաստատությունների համար բջջային և ինտերնետային բանկային լուծումների մատակարար[27]։
2018 թվականի հունիսին Finastra-ն գործարկել է FusionFabric.cloud-ը, որը բաց հարթակ է՝ հավելվածներ մշակելու, էկոհամակարգերը միացնելու և բանկերի ու ֆինտեխների միջև համագործակցությունը խթանելու համար[28][29]
D+H-ի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականից սկսած մի շարք ձեռքբերումներից հետո D+H-ը իր բիզնեսը տեղափոխեց ֆինանսական տեխնոլոգիական ծառայություններ ամբողջ աշխարհում[30]։
2011 թվականին D+H-ը հայտնվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայում։ 2011 թվականին ձեռք է բերել Mortgagebot[30] և ASSET Inc ընկերությունները, 2012 թվականին Avista Solutions-ը[31], 2013 թվականին՝ Harland Financial Solutions-ը[32] և Compushare-ը[31], իսկ 2015 թվականին Fundtech-ը (1,25 մլրդ դոլարով)[33]։
2016 թվականին D+H-ն իր գլոբալ վճարումների հարթակում ավելացրել է բլոկչեյն տեխնոլոգիայի հնարավորություններ։ Ավելացված հնարավորությունները հնարավորություն են տվել բանկերին, որոնք օգտագործում են իր Global PAYplus ծառայությունների հարթակը մուտք գործել բաշխված մատյաններ՝ ցանցերը միացնելու, իրական ժամանակում գումար տեղափոխելու և իրացվելիության հասանելիությունը բարելավելու համար[34]։
2017 թվականի հունիսի 17-ին D+H-ը հայտարարել է, որ այն ձեռք կբերվի Vista Equity Partners-ի կողմից և կմիավորվի Misys-ի հետ, որը կգործի նոր ընկերության անվան տակ՝ Finastra, ընդհանուր ձեռնարկության արժեքը կազմել է մոտ 4,8 միլիարդ դոլար[35]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Finastra Limited: Company number FC034398. Companies House. Accessed August 2021.
- ↑ «Finastra». Bobsguide (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Misys and D+H Are Now 'Finastra' | FTF News». www.ftfnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Misys and D+H combine as Finastra». Finextra Research (անգլերեն). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Profile: Kevin Lomax Chairman of Misys Making an after-dinner mint. - Free Online Library». www.thefreelibrary.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Misys pays heavily for tonic».
- ↑ «Misys buys DBS to boost advice arm». the Guardian (անգլերեն). 2001 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Misys buys Sunquest for £286m to tighten US hold». The Independent (անգլերեն). 2001 թ․ հունիսի 26. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Misys acquires IQ Financial Systems for $40m». Finextra Research (անգլերեն). 2004 թ․ հունվարի 9. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Misys acquires banking risk management firm Almonde». Finextra Research (անգլերեն). 2005 թ․ հուլիսի 8. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Misys buys Germany's Intesio for EUR10m». Finextra Research (անգլերեն). 2006 թ․ փետրվարի 14. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Misys buys trade finance outfit NEOMAlogic». Finextra Research (անգլերեն). 2006 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Misys appoints Mike Lawrie group chief executive». Finextra Research (անգլերեն). 2006 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Misys Sells Off Sunquest, CPR, Exiting the Hospital Systems Business Արխիվացված 8 Հուլիս 2011 Wayback Machine
- ↑ «Allscripts, Misys announce merger | Healthcare IT News». 2009 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Misys to Buy Software Vendor Sophis for $593 Million Bloomberg, 12 November 2010
- ↑ Misys In Talks Over Merger With Swiss Rival Temenos After Fidelity Failure Bloomberg, 3 February 2012
- ↑ «Misys agrees to be bought by Vista for £1.3bn». BBC. 2012 թ․ մարտի 19. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Misys Acquires IND Group to Create Power House in Retail Banking Solutions» (Press release). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Misys Merges with Turaz to Create the Number One Provider of Financial Services Software». American Banker. 2014 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Misys Acquires Loan Software Vendor Custom Credit Systems». American Banker. 2014 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Ligaya, Armina (2017 թ․ մարտի 13). «DH Corp to be acquired by Vista Equity Partners, merged with U.K.-based software provider Misys». Financial Post. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Launch of Finastra» (Press release). D+H. 2017 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Finastra acquires eFX trading platform provider Olfa Soft – IBS Intelligence». IBS Intelligence. 2018 թ․ հունվարի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Finastra Buys FX Platform Provider Olfa Soft». WatersTechnology.com. 2018 թ․ հունվարի 30. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Finastra launches sandbox for fintech companies in Hong Kong | Global Trade Review (GTR)». Global Trade Review (GTR). 2018 թ․ ապրիլի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Finastra Acquires Mobile Banking Provider Malauzai
- ↑ Groenfeldt, Tom. «Finastra Develops An Open Platform For Banking Apps». Forbes. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Finastra launches cloud platform to help banks link to fintechs». American Banker. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 30,0 30,1 «Davis + Henderson: A Canadian play on the U.S. recovery». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ 31,0 31,1 «Checking In on Davis + Henderson». The Motley Fool Canada (կանադական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «D+H Completes Acquisition of Harland Financial Solutions». Bank Systems & Technology (անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ De Vynck, Gerrit (2015 թ․ մարտի 30). «DH Buys Financial Software Maker Fundtech for $1.25 Billion». Bloomberg. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «D+H adds blockchain capabilities to payments platform». The Global Treasurer (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ փետրվարի 3. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Ligaya, Armina (2017 թ․ մարտի 13). «DH Corp to be acquired by Vista Equity Partners, merged with U.K.-based software provider Misys». Financial Post (կանադական անգլերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|