Բրիջիտ Ջոնսի օրագիրը (վեպ)
Բրիջիտ Ջոնսի օրագիրը Bridget Jones's Diary | |
---|---|
Առաջին հրատարակություն | |
Հեղինակ | Հելեն Ֆիլդինգ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | վեպ |
Թեմա | chaos?, սեր և conduct of life? |
Բնօրինակ լեզու | Անգլերեն |
Կերպար(ներ) | Բրիջիթ Ջոնս |
Ստեղծման տարեթիվ | 1996 |
Նկարագրում է | Լոնդոն |
Էջեր | 310 |
Հաջորդ | Բրիջիթ Ջոնս. բանականության եզրին |
Կազմի հեղինակ | Nick Turpin? |
Երկիր | Անգլիա |
Հրատարակիչ | Picador |
Հրատարակման տարեթիվ | 1996 |
ԳՄՍՀ | 0-670-88072-8 |
ՀՏԴ | 823/.914 21 |
ԳՄԴ | PR6056.I4588 B75 1998 |
OCLC | 38884462 |
Բրիջիտ Ջոնսի օրագիրը (անգլ.՝ Bridget Jones's Diary), անգլիացի գրող Հելեն Ֆիլդինգի վեպն է։ Հրատարակվել է 1996 թվականին։ Վեպը գրված է միայնակ կնոջ անձնական օրագրի ձևով։ 1998 թվականին վեպը Մեծ Բրիտանիայում ստացավ «Տարվա լավագույն գիրք» մրցանակը[1], 2003 թվականին զբաղեցրեց 75-րդ հորիզոնականը 200 լավագույն գրքերի ցուցակում՝ ըստ BBC-ի[2]։
Վեպի սյուժեի հիմքում ընկած է 19-րդ դարի ամենահայտնի վեպերից մեկը՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը։ Վեպի սյուժետային գծերն անուղղակիորեն կապվում են այս դասական գործի հետ։ Սակայն այս օրագիրը Օսթինի կրկնօրինակը պետք չէ համարել։ Չնայած սյուժեում համընկնումներ կան, այնուամենայնիվ վեպը շատ գծերով միանգամայն տարբերվում է մյուսից. այստեղ նկարագրվում են 20-րդ դարի վերջի կնոջ խնդիրները։ 1999 թվականին ստեղծվեց վեպի շարունակությունը՝ «Բրիջիտ Ջոնս. բանականության եզրին »։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիջիտ Ջոնս- երեսունից բարձր տարիքով անգլուհի է, միայնակ, միշտ կայացած տղամարդկանց հետ լուրջ հարաբերությունների փնտրտուքի մեջ է։ Միշտ փորձում է նիհարել, թողնել ծխելը և սահմանափակել ալկոհոլը, բայց ընկերուհիների հետ հանդիպելիս միանգամից մոռանում է այս պլանների մասին։ Սկսում է հանդիպել իր տնօրենի՝ Դենիել Կլիվերի հետ, բայց նա շուտով հայտարարում է, որ ամուսնանում է ուրիշի հետ։ Բրիջիտը հեռանում է հրատարակչությունից և գնում աշխատելու հեռուստատեսությունում` մի առավոտյան ծրագրում, որտեղ անընդհատ անհարմար իրավիճակներում է հայտնվում։ Ծնողների երկար ջանքերից հետո հարաբերություններ է սկսում Մարկ Դարսիի հետ, բայց շուտով բաժանվում են նրա մոր հիմար միջամտության պատճառով։
- Մարկ Դարսի - Հայտնի փաստաբան մարդու իրավունքների գծով, Բրիջիտի մանկության ծանոթը։ Բաժանված է։ Մի ժամանակ սովորել է Դենիել Կլիվերի հետ նույն քոլեջում և նրա մտերիմ ընկերն է եղել, սակայն երբ կինը դավաճանեց նրան Դենիելի հետ, դադարեցրեց շփումը։ Հանդիպում է Բրիջիտի հետ և օգնում նրա ընտանիքին դուրս գալ ծանր դրությունից։
- Դենիել Կլիվեր - հրատարակիչ, Բրիջիտի տնօրենն ու սիրեցյալը։ Սկսում է նրա հանդեպ հետաքրքրություն տածել, երբ վերջինս կարճ շրջազգեստ և տոպ է հագնում։ Սառը թագուհու հպարտության հետ բազում կռիվներ մղելուց հետո ի վերջո հասնում է Բրիջիտին, սակայն կորցնում նրա հանդեպ ունեցած հետաքրքրությունը։ Ստում է նրան, թե Մարկ Դարսին քնել է իր հարսնացուի հետ, դրա պատճառով էլ իրենք չեն շփվում։ Ավելի ուշ Բրջիտին հայտնում է, որ ուրիշի հետ է ամուսնանում։ Որոշ ժամանակ անց խմած վիճակում գալիս է` Բրիջիտին եղելությունը բացատրելու, բայց Մարկն ապտակում է նրան, և Դենիելը հեռանում է։
- Պամելա Պեմ Ջոնս - Բրիջիտի մայրն է, երազում է կառուցել նրա անձնական կյանքը։ Մշտապես զանգում է աղջկան և առաջարկություններ անում, որոնցից անհնար է հրաժարվել։ Ակտիվ մասնակցում է լուսավորական կյանքին։ Ընկերուհիների հետ Պորտուգալիա ճամփորդելուց հետո հասկանում է, որ չափազանց երկար ժամանակ է անցկացրել գազօջախի մոտ և պիտի սկսի իր համար ապրել։ Սիրավել է սկսում պորտուգալացի Խուլիոյի հետ, ապա ևս մի քանի հոգու հետ։ Խուլիոն նրան ֆինանսական խարդախության մեջ է գցում, ուր նա ներքաշում է նաև իր ընկերներին ու ծանոթներին։ Ոստիկանությունից փախուստից հետո նրան գտնում է Մարկ Դարսին և օգնում լուծել խնդիրները։ Պեմը վերադառնում է իր կյանքին, ասես ոչինչ էլ չի պատահել։
Երկրորդական կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քոլին Ջոնս - Բրիջիտի հայրը։ Հանգիստ տղամարդ։ Ծանր է տանում երեսուն տարվա համատեղ կյանքից հետո կնոջից բաժանումն ու նրա հեռանալը, փորձում բոլորին համոզել, որ համակերպվել է։
- Ջուդիտ - Բրիջիտի ընկերուհին։ Աշխատում է փոխանակման կետում, լավ է վաստակում, զբաղվում իրենով։ Սիրային կապի մեջ է Ռիչարդի հետ, ում հետ գրքում մի քանի անգամ բաժանվում ու կրկին միանում է։
- Շերոն (Շեզ) - Բրիջիտի ընկերուհին։ Եռանդուն ֆեմինիստ է, դրանով փորձում է ծածկել անձնական կյանքում միայնակությունը։
- Թոմ - Բրիջիտի ընկերը, համասեռամոլ է։ Սիրավեպ ունի Ժերոնի հետ։ Քթի պլաստիկ վիրահատություն է անում, մասնակցում «Ալտերնատիվ միսս աշխարհ» մրցույթին։
- Մագդա և Ջերեմի - ընտանեկան զույգ, Բրիջիտի լավ ընկերները։
- Ռեբեկկա - Բրիջիտի ծանոթուհին։
- Յունա և Ջեֆֆի Օլկոնբերիներ - ընտանեկան զույգ, Բրիջիտի ծնողների ընկերներն են։ Ամեն տարի ամանորին կազմակերպում են Կարրի ֆուրշետ հնդկահավից։ Այսպիսի մի ֆուրշետի ժամանակ էլ ծանոթանում են Բրիջիտն ու Մարկ Դարսին։
- Ռիչարդ Ֆինչ - Բրիջիտի տնօրենը «Կանգնի'ր, Բրիտանիա» հեռուստաալիքում։ Մարդ, ով իր որոշումներն այնքան արագ է կայացնում, որ մյուսները չեն հասցնում նույնիսկ դրանց իմաստը հասկանալ։
- Պերպետույա - հրատարակչությունում Բրիջիտի տնօրենուհին։ Շարունակ հեռախոսով խոսում է իր նոր բնակարանի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմավորենք Բրջիտ Ջոնսին։ Նա օրագիր է պահում, որտեղ գրի է առնում իր ամբողջ կյանքը՝ կալորիաների քանակի, ալկոհոլի չափաբաժինը, ծխված ծխախոտների թիվը, աշխատանքի գնալու համար մեկ րոպեում պարտաստվելու փորձերը։ Նա սուպերգործունյա մայր և հանգիստ հայր ունի։ Ծանոթները միշտ հարցնում են, թե երբ է ամուսնանալու և փորձում նրան կապել փաստաբան Մարկ Դարսիի հետ։
Հանկարծ նրա կյանքում հայտնվում է Դենիել Կլիվերը՝ իր տնօրենը, հրատարակիչ։ Ի վերջո կարգավորվում է Բրիջիտի անձնական կյանքը, սակայն ամեն ինչ խառնվում է ընտանիքում։ Բրիջիտի մայրը հեռանում է նրա հորից պորտուգալացի Խուլիոյի հետ, որը «երեխային» մեծ տրավմա է պատճառում։ Ծնողների հարաբերությունները կարգավորել փորձելով՝ Բրիջիտը տեսադաշտից բաց է թողնում Դենիելին, ով շուտով հայտնում է, որ ամուսնանում է ուրիշի հետ։
Բրիջիտը հիասաթափված է. շրջապատում բոլորը երջանիկ են, իսկ ինքը չի դադարում միայնակ լինել։ Նա կտրուկ փոխում է կյանքը. հեռանում է հրատարակչության աշխատանքից և ընդունվում աշխատանքի հեռուստատեսությունում։ Ճիշտ է, այստեղ տնօրենն այնքան էլ լավը չէ, բայց կարևորը չի գայթակղում նրան։ Հենց այստեղ էլ Բրիջիտի կյանքում հայտնվում է Մարկ Դարսին։ Երբ Դարսին գալիս է նրանց տուն՝ ծնողների ապահարզանի հարցերով զբաղվելու համար, Բրիջիտին ժամադրության առաջարկ է անում։
Սակայն այստեղ սարսափելի նորություններ են ստացվում։ Բրիջիտի մայրը Խուլիոյի հետ անհայտ գործարքների մեջ է մտնում և փախչում։ Սակայն այստեղ հայտնվում է Մարկ Դարսին, օգնում Բրիջիտի մորը և Խուլիոյին ձերբակալելուն։ Ապա նա Բրիջիտին տանում է ընտանեկան երեկույթին, և նրանք խոստովանում են միմյանց, որ եթե առաջ իրար դեմ տրամադրված չլինեին, ավելի շուտ կմտերմանային։
Համեմատություններ «Հպարտություն և նախապաշարմունքներ» վեպի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիջիտ Ջոնսի օրագիրը | Հպարտություն և նախապաշարմունքներ |
---|---|
Գլխավոր հերոսուհին անգլուհի է, շատերի կարծիքով վաղուց պիտի ամուսնացած լիներ, իսկ այժմ արդեն ուշացել է։ | Էլիզաբեթ Բեննետը՝ գլխավոր հերոսուհին, անգլուհին է, շատերի կարծիքով շատ դժվարությամբ կկարողանա ամուսնանալ՝ օժիտի պակասի պատճառով։ |
Գլխավոր հերոսուհին մայր ունի, ով մշտապես միջամտում է նրա անձնական կյանքին և հայր, ով այս ամենին միայն փիլիսոփայորեն է մոտենում։ | Գլխավոր հերոսուհին մայր ունի, ով փորձում է բոլոր կանոնավոր և անկանոն ձևերով աղջիկներին ամուսնացնել, և ֆլեգմատիկ հայր։ |
Գլխավոր հերոսի անունը՝ Մարկ Դարսի | Գլխավոր հերոսի անունը՝ Ֆիցուիլիամ Դարսի |
Գլխավոր հերոսուհին սիրային կապի մեջ է իր տնօրենի հետ, ով խաբում է նրան և ամուսնանում ուրիշի հետ։ Հայտնի է, որ նա ավելի վաղ խաբել է Մարկ Դարսիին՝ քնելով վերջինիս կնոջ հետ։ | Գլխավոր հերոսուհին հետաքրքրություն է տածում Ջորջ Ուիքհելմի հանդեպ։ Որոշ ժամանակ շշուկներ են պտտվում ուրիշի հետ նրա կապի մասին, սակայն ի վերջո նա փախչում է Էլիզաբեթ Լիդիայի քրոջ հետ։ Հայտնի է, որ ավելի վաղ նա փորձել է գայթակղել Դարսիի քրոջը։ |
Բրիջիըն ու Մարկը սկզբում թաքցնում են միմյանց հանդեպ տածած համակրանքը, նրանց միջև ընկերական հարաբերություններ են։ | Էլիզաբեթն ու Դարսին սկզբում միմյանց բացասաբար են վերաբերվում։ |
Բրիջիտը մտերիմ ընկերուհիներ ունի, որոնց հետ կիսվում է անձնական խնդիրներով։ | Էլիզաբեթը քույրեր ունի։ Նա հատկապես մտերիմ է Ջեյնի հետ, ում վստահում է իր բոլոր գաղտնիքները։ |
Կլիվերից բաժանվելուց հետո Բրիջիտը փոխում է աշխատանքը։ | Ուիքհելմի անցյալը բացահայտելուց հետո Էլիզաբեթը հարազատների հետ ճամփորդության է գնում, որպեսզի վերջինիս հետ քիչ առնչվի։ |
Բրիջիտի մայրը փախչում է պորտուգալացի սիրեկանի հետ՝ ֆինանսական վնաս պատճառելով բոլոր ծանոթներին։ Մարկ Դարսին օգնում է փրկել իրավիճակը։ | Էլիզաբեթ Լիդիայի քույրը փախչում է Ջորջ Ուիքհեմի հետ։ Ուիլյամ Դարսին նրանց գտնում է և բացահայտում ճշմարտությունը։ |
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բրիջիտ Ջոնսի օրագիրը». բրիտանական ֆիլմ՝ գրքի մոտիվներով, էկրան է բարձրացել 2001 թվականին։ Բրիջիտ Ջոնսի դերը խաղացել է Ռենե Զելվեգերը, Դենիել Կլիվերինը՝ Հյու Գրանտը, Բրիջիտի հորը՝ Ջիմ Բրոդբենտ։ Մարկ Դարսիի դերը խաղացել է Քոլին Ֆերթը, որը ևս մի նմանություն է «Հպարտություն և նախապաշարմունքներ»-ի հետ, քանի որ վերջինս խաղացել է Դարսիի դերը 1995 թվականին նկարահանված BBC-ի հեռուստասերիալում[3]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Davidson, M. (n.d.) British Book Awards - previous winners. Retrieved on November 11, 2008, from http://www.britishbookawards.co.uk/pnbb_previouswinners.asp». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ "BBC - The Big Read". BBC. April 2003, Retrieved 18 October 2012
- ↑ IMDb.com: Bridget Jones's Diary
|