Մանուշակագույնը (ֆիլմ, 2023)
Մանուշակագույնը ( անգլ. ՝ The Color Purple ), 2023 թվականի ամերիկյան երաժշտական պատմական դրամա ֆիլմ, ռեժիսոր Բլից Բազաուլ։ Մարկուս Գարդլիի սցենարը հիմնված է համանուն բեմական մյուզիքլի վրա, որն իր հերթին հիմնված է Էլիս Ուոքերի 1982 թվականի համանուն վեպի վրա։ Սա վեպի երկրորդ կինոադապտացիան է՝ 1985 թվականին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի և Քուինսի Ջոնսի կողմից նկարահանված ֆիլմից հետո։ Սփիլբերգը և Ջոնսը բրոդվեյի պրոդյուսերներ Սքոթ Սանդերսի և Օփրա Ուինֆրիի (վերջինս նկարահանվել է նաև 1985 թվականի ֆիլմում) հետ միասին 2023 թվականին կրկին հանդես են գալիս որպես ֆիլմի պրոդյուսերներ:
Ֆիլմում նկարահանվել են Տարաջի Պ. Հենսոնը, Դանիել Բրուքսը, Քոլման Դոմինգոն, Քորի Հոքինսը, ՀԵՐԸ, Հալլի Բեյլին, Ֆիլիսիա Փերլ Մպասին և Ֆանտազիա Բարրինոն: Բրուքսն ու Բարրինոն վերակերտել են բեմական մյուզիքլի իրենց դերերը։ Ֆիլմը պատմում է աֆրոամերիկացի Սելիի մասին, որը 1900-ականների սկզբին բախվում էր բռնարար ամուսնու հետ ապրելու և Ամերիկայի հարավում ապրելու դժվարությունների հետ:
Մանուշակագույնի պրեմիերան տեղի է ունեցել Լոնդոնում 2023 թվականի նոյեմբերի 20-ին և թողարկվել Միացյալ Նահանգներում 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Warner Bros. Pictures- ի կողմից։ Չնայած քննադատների կողմից արժանացած դրական գնահատականներին, ֆիլմը հավաքել է ընդամենը 67,5 դոլար միլիոն դոլար՝ 90-100 միլիոն դոլար բյուջեի դիմաց։ Դանիել Բրուքսը գովասանքի է արժանացել իր դերակատարման համար՝ ստանալով անվանակարգեր «Օսկար», «ԲԱՖՏԱ» մրցանակ, «Ոսկե գլոբուս» և «Էկրանային դերասանների գիլդիայի» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։ NAACP Image Awards-ի 55-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը տասնվեց անվանակարգերից արժանացել է ռեկորդային տասնմեկ մրցանակների, այդ թվում՝ Լավագույն կինոնկարի և Բարրինոյի, Հենսոնի, Դոմինգոյի և անսամբլի դերասանական կազմի համար:
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին Ջորջիայում դեռահաս Սելի Հարիսն ապրում է իր քրոջ՝ Նեթիի և բռնարար հոր՝ Ալֆոնսոյի հետ։ Մոր մահից հետո Ալֆոնսոն բռնաբարում է Սելիին, ինչի հետևանքով նա երկու անգամ հղիանում է։ Երբ Սելին ծնում է իր երկրորդ երեխային՝ Ադամին, Ալֆոնսոն առաջին երեխայի՝ Օլիվիայի նման, հեռացնում է նրան։ Այնուհետև նա ստիպում է Սելիին ամուսնանալ տեղացի ֆերմեր և երեք երեխաների հայր՝ Ալբերտ «Պարոն» Ջոնսոնի հետ։
Երբ Ալֆոնսոն փորձում է բռնաբարել Նեթիին, նա տեղափոխվում է Պարոնի ֆերմա, բայց երբ Նեթին ըմբոստանում է նրա սեռական ոտնձ��ություններին, նա վտարում է Նեթիին իր ֆերմայից: Հեռանալիս Նեթին խոստանում է ամեն օր գրել Սելիին: 1917 թվականին Սելին դեռ ամուսնացած է Պարոնի հետ։ Նրա որդին՝ Հարպոն, ամուսնանում է ըմբոստ, հանդուգն Սոֆյայի հետ և նրա համար տուն է կառուցում։ Սելին ընկերանում է Սոֆյայի հետ, բայց նախանձի պահին Հարպոյին խորհուրդ է տալիս ծեծել Սոֆյային։ Արդյունքում Սոֆյան հեռանում է Հարպոյից, իսկ նա տունը վերածում է պանդոկի:
Ջազ երգիչ Շուգ Էվերին՝ Պարոնի վաղեմի սիրեցյալը, գալիս է քաղաք՝ համատեղ ելույթ ունենալու: Հարպոն այդ ժամանակ հանդիպում է մեկ այլ կնոջ հետ, որին նա անվանում է «Սքուիք»։ Երբ նա փորձում է պարել Սոֆյայի հետ, Սքուիքը ներս է մտնում և սկսում է կռիվ անել: Փախչելով ծեծկռտուքից՝ Շուգը Սելիին տանում է ֆիլմ դիտելու, նրանք համբուրվում են կինոթատրոնում և այդ գիշեր միասին անցկացնում: Առավոտյան Շուգը վերցնում է Պարոնի փոստը և գտնում Նեթիի նամակները, որոնք ուղղված էին Սելիին: Շուգն ու Սելին խուզարկում են տունը և հայտնաբերում են Նեթիի տասնյակ այլ նամակներ, որոնք Պարոնը թաքցրել էր Սելիից: Նամակներից պարզ է դառնում, որ Նեթին ապրել է Աֆրիկայում և խնամել Ադամին ու Օլիվիային, որոնց որդեգրել են միսիոներները։
1930-ին քաղաքապետի կինը Սոֆյային քամահրանքով առաջարկում է աշխատանք՝ որպես սպասուհի: Երբ Սոֆյան հրաժարվում է, նա ծեծկռտուքի մեջ է մտնում, ինչի արդյունքում ձերբակալվում է։ Նա ազատ է արձակվում վեց տարի անց և, այնուամենայնիվ, ստիպված է լինում աշխատել քաղաքապետի կնոջ մոտ:
1943 թվականի Զատիկի կիրակի օրը Շուգը և նրա նոր ամուսին Գրեդին այցելում են Սելիին: Սելին թողնում է Պարոնին և Շուգի հետ տեղափոխվում է Մեմֆիս։ Սքուիքը, որի իսկական անունն է Մերի Ագնես, գնում է նրանց հետ և օգնում է Սոֆյային դուրս գալ վատ հոգեվիճակից: Սելին ասում է Պարոնին, որ եթե նա չսկսի լավ վարվել իր հետ, նրա ամբողջ կյանքը կկործանվի:
1945 թվականին, երբ Ալֆոնսոն մահանում է, նրա կինը Սելիին հայտնում է, որ նա Սելիի և Նեթիի կենսաբանական հայրը չի եղել: Իսկ այժմ քույրերին է պատկանում մթերային խանութը և այն տունը, որտեղ նրանք մեծացել են։ Սելին վերադառնում է Ջորջիա և դառնում դերձակ՝ տաբատ վաճառելով նախկին մթերային խանութում։ Միևնույն ժամանակ Պարոնը դարձել է հարբեցող։ Նա խոստանում է այսուհետ լավ վարվել Սելիի հանդեպ և ծրագրում է վերամիավորել Սելիին և Նեթիին՝ վաճառելով իր հողի մի մասը, որպեսզի վճարի Նեթիի՝ Աֆրիկայից վերադարձի ծախսերը: Ավելի ուշ Պարոնը այցելում է Սելիի խանութ և գնում մի զույգ տաբատ: Չնայած Սելին այնքան էլ ուրախ չէր Պարոնին տեսնելու համար, այնուամենայնիվ համաձայնում է ընկերական հարաբերություն պահպանել նրա հետ:
1947 թվականին Սելին կրկին հանդիպում է Նեթիին՝ Ադամի և Օլիվիայի հետ միասին։ Նրանք բոլորը շնորհակալություն են հայտնում Աստծուն իրենց անցած ճանապարհի և դժվարությունների հաղթահարման համար:
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆանտազիա Բարինո ՝ Սելի Հարիս-Ջոնսոնի դերում
- Ֆիլիսիա Պերլ Մպասի՝ երիտասարդ Սելիի դերում
- Տարաջի Պ. Հենսո Շուգ՝ Էվերիի դերում
- Դանիել Բրուքս՝ Սոֆիայի դերում
- Քոլման Դոմինգո՝ Ալբերտ «Միստեր» Ջոնսոնի դերում
- Քորի Հոքինս ՝ Հարպո Ջոնսոնի դերում
- HER Մերի «Սքուիք» Ագնեսի դերում
- Հալլի Բեյլի Նեթի Հարիսի դերում
- Սիարա ՝ Նեթիի դերում
- Լուի Գոսեթ կրտսեր ՝ Օլ' Պարոն Ջոնսոնի դերում: Սա Գոսեթի վերջին դերն էր, որը թողարկվեց 2024 թվականին՝ նրա մահից առաջ:
- Ջոն Բատիստ՝ Գրեդիի դերում
- Աունջանու Էլիս-Թեյլորը՝ մայրիկի դերում
- Դեյվիդ Ալան Գրիեր ՝ Սամուել Էվերի
- Դեոն Քոուլ՝ Ալֆոնսոյի դերում
- Թամելա Ման ՝ առաջին տիկին
- Էլիզաբեթ Մարվել՝ Միսս Միլի
- Սթիվեն Հիլ՝ Հենրի «Բասթեր» Բրոդնաքսի դերում
Բացի այդ, Վուպի Գոլդբերգը հանդես է եկել որպես մանկաբարձուհի, որն օգնում է երիտասարդ Սելիին ծննդաբերել: Գոլդբերգը նախկինում մարմնավորել է Սելիին առաջին ֆիլմում[1]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի նոյեմբերին հաղորդվել է, որ մյուզիքլի կինոադապտացիան մշակվում է Warner Bros. Pictures- ում և Amblin Entertainment-ում, այն նույն ընկերություններում, որոնք իրականացրել են վեպի 1985 թվականի կինոադապտացիան՝ Սթիվեն Սփիլբերգի, Քուինսի Ջոնսի, Սքոթ Սանդերսի և Օփրա Ուինֆրիի պրոդյուսերությամբ[2]: 2020 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ սցենարի հեղինակն է Մարկուս Գարդլին, իսկ ռեժիսորը ՝ Black Is King-ի Բլից Բազաուլը[3]։ Ուինֆրին գովաբանել է Բազաուլի ընտրությունը որպես ռեժիսոր, երբ իրենք տեսել են նրա աշխատանքը «Կոջոյի թաղումը» ֆիլմում: Նրանք նշել են, որ «բոլորը հիացած են Բլիցի յուրահատուկ տեսլականով և անհամբեր սպասում են, թե ինչպես է նա կյանքի կոչելու այս պատմությունը»: Հայտարարվել է նաև, որ ֆիլմի գործադիր պրոդյուսերները կլինեն Էլիս Ուոքերը, Ռեբեկա Ուոքերը, Քրիստի Մակոսկո Կրիգերը, Կարլա Գարդինին և Մարա Ջեյքոբսը[3]։ Սիդա Գարեթը, Բրենդա Ռասելը և Սթիվեն Բրեյը (հանգուցյալ Ալլի Ուիլիսի փոխարեն) զբաղվել են ֆիլմի երաժշտության ստեղծմամբ[4]:
Քասթինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի օգոստոսին Քորի Հոքինսն ընտրվել է գլխավոր դերում[5]։ Նույն ամսին HER-ը նկարահանվել է իր դերասանական դեբյուտում[6]: 2022 թվականի փետրվարին Տարաջի Պ. Հենսոնը, Ֆանտազիա Բարինոն, Դանիել Բրուքսը, Քոլման Դոմինգոն և Հալլի Բեյլին միացել են դերասանական կազմին[7][8][9]։ 2022 թվականի մարտին դերասանական կազմին են միացել Լուի Գոսեթ կրտսերը, Դեյվիդ Ալան Գրիերը , Թամելա Ջ.,Ֆիլիսիա Մպասին, Դեոն Քոուլը, Սթիվեն Հիլը և Սիարան [10][11]: 2022 թվականի ապրիլին դերասանական կազմին են միացել Օնջանու Էլիսը, Էլիզաբեթ Մարվելը և Ջոն Բատիստը[12][13][14]։
The Hollywood Reporter- ին տված հարցազրույցում Օփրա Ուինֆրին հայտնել է, որ ֆիլմը դժվարությամբ է հավաքել Բազաուլի ուզած դերասանական կազմը, քանի որ աֆրոամերիկացի արտիստների հետ այլ նախագծեր էին ընթացքի մեջ[15]: Այնուամենայնիվ, Ուինֆրին բացատրել է, որ «եթե այս ֆիլմը նկարահանվեր 30 կամ 40 միլիոն դոլարով, դերասանական կազմի նկատմամբ հետաքրքրությունը այլ կլիներ»: Երբ ֆիլմի բյուջեն հասավ 90–100 միլիոն դոլարի, որոշ պրոդյուսերներ նույնիսկ ցանկանում էին դերասանական կազմում ընդգրկել Բեյոնսեին կամ Ռիհաննային [15][16][17]։
Նկարահանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումները սկսվել են 2022 թվականի մարտին Ջեքիլ կղզու Դրիֆտվուդ լողափում[18]: Նկարահանումները պաշտոնապես ավարտվել են 2022 թվականի հուլիսին։
Մեղադրանքներ աշխատանքային անարդար պայմանների դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականին The New York Times- ին տված հարցազրույցում Տարաջի Պ. Հենսոնը բողոքել է անարդար վարձատրության և աշխատանքային պայմանների դեմ[19]: Հենսոնն ասել է, որ ստուդիան ստիպել է իրեն մասնակցել լսումներին, թեև ռեժիսորն արդեն ընտրել էր իրեն: Նա ասել է. «Այս պահին ես «Ոսկե գլոբուսի» դափնեկիր եմ և առաջադրված եմ «Օսկար» մրցանակի ... Ես մտա այնտեղ՝ զայրացած և որոշեցի ցույց տալ բոլորին, որ նրանք այլևս երբեք չպետք է կասկածեն ինձ»[20][21][22]: Հենսոնը նաև պնդել է, որ պրոդյուսերական թիմը դերասաններից պահանջել է օգտագործել արտադրության հատուկ մեքենաներ՝ նկարահանման վայր հասնելու համար [23][24]: Դերասան Դանիել Բրուքսը ասել է, որ դերասաններն ի սկզբանե չեն ստացել իրենց հանդերձարանները, երբ նրանք ներկայացել են փորձերին, ոչ էլ այդ ժամանակ նրանց սնունդ են տրամադրել[25]։ Դերասանական կազմը դիմել է Օփրա Ուինֆրիին ՝ ֆիլմի պրոդյուսերներից մեկին, որն ի վերջո լուծել է խնդիրը[26][27][28]:
Պրոդյուսեր Օփրա Ուինֆրին այս հարցի վերաբերյալ ասել է. «Ես չեմ տնօրինում բյուջեն: Ամեն անգամ երբ ես լսում էի, որ խնդիր կա մեքենաների կամ սննդի հետ կապված, փորձում էի անել ամենը, ինչ կարող էի, որպեսզի լուծում գտնեի: Եվ ես հավատում եմ, որ նույնիսկ Տարաջին կփաստի դա»[29]: 2024 թվականին Հենսոնն ասել է Today-ին, որ հույս ունի՝ աշխատանքային պայմանների վերաբերյալ բացասական լուրերը չեն շեղի ֆիլմից։ Նա նաև պաշտպանել է Օփրային՝ ասելով. «Չփորձե՛ք երկու սևամորթ կանանց միմյանց դեմ հանել»[30]:
Տարբերությունները բեմական և էկրանային տարբերակների միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի դեկտեմբերի 1-ին BroadwayWorld-ը հայտարարել է, որ ֆիլմը չի լինի բեմական մյուզիքլի ուղղակի կրկնօրինակում, սակայն կներառի որոշ տարրեր, այդ թվում՝ « Միսս Սելիի բլյուզը (Քույրը)» երգը, որը երգել է Շուգ Էվերիի կերպարը 1985 թվականի ֆիլմում։ Ֆիլմից կտրվել են մյուզիքլից 13 երգեր, այդ թվում՝ Somebody Gonna Love You, Our Prayer, Big Dog», Dear God - Sofia, Brown Betty, Uh-Oh, African Homeland, Celie's Curse, Any Little Thing, What About Love (Reprise), The Fine Mister, A Tree Named Sofia և All We Got to Say։ She Be Mine երգը ներառվել է ֆիլմում[31][32]:
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոյեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ սաունդթրեքի երաժիշտների և երգիչների գործադիր պրոդյուսերն են Քուինսի Ջոնսը, Լարի Ջեքսոնը և Սքոթ Սանդերսը[33][34][35]: Սաունդթրեքում հնչում են Ալիսիա Քիսի, Աշերի, Մերի Ջ. Բլայջի, Մեգան Թի Ստալիոնի, Ջենիֆեր Հադսոնի, Թամելա Մանի, Մորդայի, Բրենդեն Փռեյզի, Քեյշիա Քոուլի, Լյուդմիլայի, Ջորջա Սմիթի, Կոկո Ջոնսի, Մերի Էլի Մերիի և ֆիլմի դերասաններ Միսսի Էլիոթի, Հալլի Բեյլիի, HER-ի, Ֆանտազիայի և Սիարայի երգերը [36] [37]:Բրոդվեյի արտադրության կոմպոզիցիաներից «She Be Mine»-ը և «Shug Avery Comin' to Town»-ը ֆիլմի նոր, օրիգինալ երաժշտության հետ մեկտեղ ներառված են լինելու[38]:
Երգերի հեղինակային և պրոդյուսերական Nova Wav խումբը՝ Դենիսիա Էնդրյուսի և Բրիտանի Քոնիից գլխավորությամբ աշխատել է ռեժիսոր Բազաուլի հետ[39]: Խումբը Մորտեն Ռիստորպի և Հալլի Բեյլիի հետ հեղինակել է Keep It Movin' երգը, որը կատարում են Բեյլին և Ֆիլիսիա Փերլ Մպասին[40]։ Երգը թողարկվել է 2023 թվականի նոյեմբերի 11-ին։ Ֆիլմի երկրորդ երգը՝Lifeline-ը, թողարկվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին: Երգի հեղինակը և կատարողը Ալիսիա Քիսն է[41]։
Սաունդթրեքի ալբոմը թողարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 15-ին WaterTower Music- ի կողմից՝ The Color Purple (Երաժշտություն և ոգեշնչված) վերնագրով[35]։ Երկրորդ պաշտոնական սաունդթրեք ալբոմը, որը հեղինակել է Քրիս Բաուերսը, թողարկվել է ֆիլմի հետ միասին 2023 թվականի դեկտեմբերի 25-ին [42]:
Երաժշտական համարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ''Huckleberry Pie'' - Նեթի և երիտասարդ Սելի
- ''Mysterious Ways'' - Առաջին տիկին, Սամուել Էվերի, Նեթի և անսամբլ
- ''She Be Mine''- Սելի և անսամբլ
- ''Keep It Movin'' - Նեթի և Սելի
- ''Workin'' - Հարպո և անսամբլ
- "Hell No!" - Սոֆիա և անսամբլ
- ''Shug Avery'' - Սելի, Միստեր և Անսամբլ
- "Dear God – Shug" - Սելի
- ''Push Da Button'' - Շուգ
- "What About Love?" - Սելի և Շուգ
- "Agoo"- Անսամբլ
- ''Hell No! (Reprise)'' - Սելի
- "Miss Celie's Blues (Sister)" - Շուգ
- "Miss Celie's Pants" - Սելի, Սոֆիա, Շուգ, Սքուիք և Անսամբլ
- "I'm Here" - Սելի
- "Maybe God Is Tryin' To Tell You Somethin" - Շուգ և Սամուել Էվերի
- "The Color Purple" - Սելի, Սոֆիա, Շուգ, Նեթի, Հարպո, Պարոն և Անսամբլ
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Լոնդոնում 2023 թվականի նոյեմբերի 20-ին, իսկ կինոթատրոնում ցուցադրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին [43]։
Լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուշակագույնը թվային հարթակների համար թողարկվել է 2024 թվականի հունվարի 16-ին, իսկ Blu-ray, DVD և 4K UHD-ում՝ 2024 թվականի մարտի 12-ին [44]: Max հեռարձակման համար ֆիլմը հասանելի է 2024 թվականի փետրվարի 16-ից [45]։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոմսարկղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուշակագույնը ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է 60,6 միլիոն դոլար, իսկ այլ տարածքներում՝ 6,9 միլիոն դոլար՝ համաշխարհային 67,5 միլիոն դոլարի դիմաց: Variety-ն հայտնել է, որ ֆիլմը ստուդիայից կորցրել է 40 միլիոն դոլար՝ բոլոր ծախսերն ու եկամուտները միասին հաշված[46]:
Միացյալ Նահանգներում և Կանադայում Մանուշակագույնը թողարկվել է Ferrari-ի և The Boys in the Boat-ի հետ մեկտեղ, և կանխատեսվում էր, որ դրա առաջին օրը 3203 կինոթատրոնից կհավաքի 8-10 միլիոն դոլար[47]: Այն գերազանցել է սպասելիքները և հավաքել 18,2 միլիոն դոլար՝ զբաղեցնելով առաջին տեղը օրվա տոմսարկղերում[48][49]: Իր բացման օրը ֆիլմը երբևէ երկրորդ լավագույն եկամուտն է ունեցել Սուրբ Ծննդյան օրը թողարկված ֆիլմերում (միայն «Շերլոկ Հոլմսից» հետո, որը 2009-ին վաստակել է 24,6 միլիոն դոլար) և ամենաբարձր եկամուտը մյուզիքլի համար իր բացման օրը՝ սկսած COVID-ից հետո[50]: Հաջորդ շաբաթավերջին ֆիլմը վաստակել է 11,7 միլիոն դոլար՝ զբաղեցնելով չորրորդ տեղը տոմսարկղերում և ընդհանուր առմամբ՝ 44 միլիոն դոլար թողարկման առաջին շաբաթվա ընթացքում[51]։ Երկրորդ շաբաթավերջին ֆիլմը վաստակել է 4,8 միլիոն դոլար՝ զբաղեցնելով յոթերորդ տեղը[52]։
Քննադատական արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Rotten Tomatoes կայքում 250 քննադատների կարծիք��երի 81%-ը դրական են՝ 7,3/10 միջին գնահատականով։ Կայքում ասվում է. «Հիմնվելով նախորդ ֆիլմի ադապտացիայի վրա՝ միաժամանակ ներառելով բեմական մյուզիքլի տարրերը, «Մանուշակագույնը» հանդիսատեսին ցույց է տալիս տոկունության դերը տրավման հաղթահարելու գործում»: Metacritic-ը, որը հավաքագրում է միջինացված տվյալները, ֆիլմին 100-ից 72 գնահատական է տվել՝ հիմնվելով 49 կարծիքի հիման վրա։ CinemaScore-ում միջին գնահատականը «A»-ն է A+-ից F սանդղակով: PostTrak-ը հաղորդում է, որ կինոդիտողների 92%-ը տվել է դրական գնահատական[48]: Բազմաթիվ հրապարակումներ այն ներկայացրել են որպես 2023 թվականի լավագույն ֆիլմերից մեկը, ներառյալ New York Post-ը[53], Deadline Hollywood-ը[54], և People-ը[55]:
Փիթ Համոնդը Deadline Hollywood-ի, հայտնել է, որ թեև «Սփիլբերգի տարբերակը դեռևս հնչեղ է»,սակայն Բազաուլի ռեժիսուրան «ներկայացնում է յուրահատուկ տեսլական, որն այս տարբերակը դարձնում է ինքնատիպ և արժեքավոր The Color Purple-ի պատմության մեջ»: Նա նաև բարձր է գնահատում Դեն Լաուստսենի օպերատորական աշխատանքը, որը «պատկերում է 20-րդ դարասկզբի հարավը, սևամորթների կյանքը, ինչը հազվադեպ է երևում այդ ժամանակաշրջանը պատկերող ֆիլմերում»[56]: Los Angeles Times- ից Քեթի Ուոլշը ռեժիսորի մոտեցումը նկարագրել է որպես «ժամանակակից, միևնույն ժամանակ հավատարիմ բրոդվեյան մյուզիքլների ավանդույթներին», իսկ դերասանական կազմը «ցնցող է»՝ առանձնացնելով Բարինոյին իր «հրաշալի դերակատարման համար՝ Սելիի դերում» և Բրուքսը, ով «կրակ, հումոր և խիզախություն է հաղորդում մի կերպարի, որն անցնում է դրամատիկ, ողբերգական կյանքի փուլով»[57]:
The Guardian- ից Փիթեր Բրեդշոուն գրել է, որ թեև «սյուժեի թելերը վերջապես կապվելու են երջանկությանը» ֆիլմում «ջերմություն և ուժեղություն կա հատկապես մեծ համախմբման տեսարաններում», ֆիլմը «պակաս հաջողակ է մենախոսական տեսարաններում», գնահատելով «կանանց գլխավոր դերակատարների հզոր եռյակը՝ Բարինոյի, Հենսոնի և Բրուքսի կատարումներով, որոնք գործողությունները լցնում են իրենց ուժեղ էներգիայով»[58]: Variety- ից Փիթեր Դեբրյուգը նշել է, որ ֆիլմը «գոհացուցիչ առաջընթաց» է կատարել բնօրինակ ֆիլմի ադապտացիայից՝ հավելելով «էքսպրեսիոնիստական տարրեր»: Նույնիսկ եթե «այս հնարքներից մի քանիսն ավելի լավ են աշխատում, քան մյուսները», լրագրողը գրել է, որ «բոլորն աշխատում են արտահայտչականությունն ընդլայնելու համար՝ դարձնելով «Մանուշակագույնը» նույնիսկ ավելի տպավորիչ, քան Սփիլբերգն էր»[59]:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում առաջադրվելով՝ Դանիել Բրուքսը դարձել է երկրորդ դերասանը, որն առաջադրվել է Սոֆիայի դերի համար ՝ 1985 թվականի ֆիլմում Օփրա ՈւինֆրիիՕսկարի թեկնածությունից հետո։
Մանուշակագույնը գլխավորել է 55-րդ NAACP Image Awards մրցանակաբաշխության անվանակարգերը և, ի վերջո, հաղթել տասնմեկ անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն կինոնկար, լավագույն գլխավոր դերասանուհի (Ֆանտազիա Բարինո), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Տարաջի Պ. Հենսոն), երկրորդ պլանի լավագույն դերասան (Կոլման Դոմինգո): ), և Լավագույն կազմով կինոֆիլմ։ Ֆիլմը գերազանցել է տասը անվանակարգերի ռեկորդը, որը համատեղ պականում էր Black Panther-ին , The Best Man-ին և Jingle Jangle-ին՝դառնալով արարողության պատմության մեջ ամենաշատ պարգևներ և անվանակարգեր ստացած ֆիլմը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mumbi Moody, Nekesa (December 28, 2023). «Oprah Winfrey on That Surprise Cameo in 'The Color Purple': "A Wonderful Easter Egg"». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է December 28, 2023-ին.
- ↑ Kit, Borys (November 2, 2018). «Spielberg, Oprah Bringing Color Purple to Big Screen (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից December 11, 2020-ին. Վերցված է December 29, 2020-ին.
- ↑ 3,0 3,1 D'Alessandro, Anthony (August 24, 2020). «The Color Purple Feature Musical: 'Black Is King's Blitz Bazawule Set To Direct». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից September 26, 2020-ին. Վերցված է December 29, 2020-ին.
- ↑ Culwell-Block, Logan (19 April 2022). «Carlinhos Brown, Siedah Garrett Board Creative Team of Upcoming Black Orpheus Stage Musical». Playbill (անգլերեն). Վերցված է 21 April 2022-ին.
- ↑ D'Alessandro, Anthony; Cordero, Rosy (August 26, 2021). «Corey Hawkins Joining Warner Bros Feature Musical The Color Purple». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից August 26, 2021-ին. Վերցված է August 26, 2021-ին.
- ↑ Galuppo, Mia (August 27, 2021). «H.E.R. to Make Acting Debut in The Color Purple Movie Musical (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից August 27, 2021-ին. Վերցված է August 28, 2021-ին.
- ↑ Jackson, Angelique (February 1, 2022). «Taraji P. Henson to Star as Shug Avery in Blitz Bazawule's The Color Purple (Exclusive)». Variety. Վերցված է February 2, 2022-ին.
- ↑ Jackson, Angelique (February 3, 2022). «Fantasia Barrino and Danielle Brooks to Play Celie and Sofia in The Color Purple Movie». Variety. Վերցված է 4 February 2022-ին.
- ↑ Breznican, Anthony (2022-02-04). «Oprah Winfrey Reveals the Glorious Cast of The Color Purple Musical Film». Vanity Fair (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-02-04-ին.
- ↑ Jones, Okla (March 18, 2022). «Exclusive: Tamela Mann, Deon Cole And Louis Gossett, Jr. Added To Cast Of The Color Purple». Essence. Վերցված է March 18, 2022-ին.
- ↑ Nolfi, Joey (March 22, 2022). «Ciara joins The Color Purple movie musical as adult version of Halle Bailey's Nettie». Entertainment Weekly. Վերցված է March 22, 2022-ին.
- ↑ Jones, Okla (April 6, 2022). «Exclusive: Aunjanue Ellis Joins The Cast Of 'The Color Purple'». Essence. Վերցված է March 7, 2022-ին.
- ↑ Jackson, Angelique (2022-04-08). «'The Dropout's' Elizabeth Marvel Joins Blitz Bazawule's 'The Color Purple' Musical Movie (EXCLUSIVE)». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-04-08-ին.
- ↑ Jackson, Angelique (April 15, 2022). «Jon Batiste to Make Feature Acting Debut in Blitz Bazawule's The Color Purple». Variety. Վերցված է 15 April 2022-ին.
- ↑ 15,0 15,1 Moody, Nekesa Mumbi (December 12, 2023). «Oprah and 'The Color Purple' Stars on the New Musical Remake: "It's Bright. It's Vibrant. It's Us"». The Hollywood Reporter. Վերցված է January 9, 2024-ին.
- ↑ Callas, Brad (December 13, 2023). «'The Color Purple' Producers Wanted Beyoncé or Rihanna for New Musical Remake, Oprah Reveals». Complex. Վերցված է January 9, 2024-ին.
- ↑ Wang, Jessica (December 12, 2023). «Oprah Winfrey says there was pressure to cast Beyoncé or Rihanna in 'The Color Purple'». Entertainment Weekly. Վերցված է January 9, 2024-ին.
- ↑ Cawthon, Graham (March 2, 2022). «The Color Purple: The Musical set to film on Jekyll Island's Driftwood Beach». WJCL. Վերցված է 17 March 2022-ին.
- ↑ Buchanan, Kyle (January 5, 2024). «Taraji P. Henson Is Tired of Fighting». The New York Times.
- ↑ Buchanan, Kyle (January 5, 2024). «Taraji P. Henson Is Tired of Fighting». The New York Times. Վերցված է January 12, 2024-ին.
- ↑ «Taraji P. Henson Explains Why She Spoke Out on Pay Equity (Again) — and 'The Color Purple' Set Issues». IndieWire. January 11, 2024. Վերցված է January 12, 2024-ին.
- ↑ «Taraji P. Henson's salary issues point to a larger problem in Hollywood». Vox. January 11, 2024. Վերցված է January 12, 2024-ին.
- ↑ «Taraji P. Henson Criticizes 'The Color Purple' Production for Making Cast Drive Themselves to Set in Rental Cars». January 6, 2024.
- ↑ «Taraji P. Henson Has Had Enough Disrespect». The Cut. January 5, 2024. Վերցված է January 12, 2024-ին.
- ↑ «Oprah Denies Taraji P. Henson Feud, Says 'I Would Step In' to Fix 'Color Purple' Set Issues Like No Food at Rehearsals: 'I'm Not in Charge of the Budget'». Variety. January 8, 2024. Վերցված է January 12, 2024-ին.
- ↑ «Oprah Winfrey Says There's 'No Validity' to Rumors of a Clash with Taraji P. Henson on The Color Purple». People Magazine. Վերցված է January 12, 2024-ին.
- ↑ «Oprah Sets the Record Straight on Rumors of Feud with Taraji P. Henson». Vanity Fair. January 9, 2024. Վերցված է January 12, 2024-ին.
- ↑ «The Color Purple stars 'want to make Oprah Winfrey proud'» (բրիտանական անգլերեն). 2024-01-21. Վերցված է 2024-01-25-ին.
- ↑ «Oprah Responds to Critics Following 'Color Purple' Rental Car, Trailer Revelations: No "Thing Between Taraji and I"». The Hollywood Reporter. January 8, 2024. Վերցված է January 12, 2024-ին.
- ↑ «EXCLUSIVE: Taraji P. Henson says it's 'not fair' the narrative has turned away from 'The Color Purple'». Today. January 17, 2024. Վերցված է January 20, 2024-ին.
- ↑ https://playbill.com/article/upcoming-the-color-purple-movie-musical-will-include-cut-song-from-the-stage-score
- ↑ «THE COLOR PURPLE Movie Cuts 'African Homeland,' 'Our Prayer' & More Songs».
- ↑ Trapp, Malcom (November 27, 2023). «Megan Thee Stallion, Coco Jones, Jorja Smith And More To Appear On 'The Color Purple' Soundtrack». Rap-Up. Վերցված է November 28, 2023-ին.
- ↑ Pointer, Flisadam (November 28, 2023). «'The Color Purple' Will Feature Alicia Keys, Usher, & Many More». UPROXX. Վերցված է November 28, 2023-ին.
- ↑ 35,0 35,1 Major, Michael (December 9, 2023). «THE COLOR PURPLE Soundtrack to Feature Music By Alicia Keys, Jennifer Hudson & More». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է December 9, 2023-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ Corrine, Amber (November 27, 2023). «'The Color Purple' Soundtrack To Feature Megan Thee Stallion, H.E.R, Usher, And More». Vibe. Վերցված է November 28, 2023-ին.
- ↑ Live, Tshisa (19 December 2023). «Mörda and Brenden Praise feature on 'The Color Purple' soundtrack». Sowetan Live. Արխիվացված օրիգինալից 19 December 2023-ին. Վերցված է 20 December 2023-ին.
- ↑ Culwell-Block, Logan (November 15, 2023). «Upcoming The Color Purple Movie Musical Will Include Cut Song From the Stage Score». Playbill. Վերցված է November 26, 2023-ին.
- ↑ Clark, Jason (November 20, 2023). «'The Color Purple': How Nova Wav Kept the Broadway Beat». TheWrap. Վերցված է November 27, 2023-ին.
- ↑ Davis, Clayton (November 11, 2023). «Warner Bros. Plans to Submit Two Original Songs From 'The Color Purple,' Plus One 'Wonka' Tune Sung by Timothée Chalamet». Varuety. Վերցված է November 27, 2023-ին.
- ↑ «Warner Bros. Pictures, WaterTower Music and gamma. Announce December 15th Arrival of THE COLOR PURPLE (MUSIC FROM AND INSPIRED BY)». Business Wire. November 27, 2023. Վերցված է November 27, 2023-ին.
- ↑ Culwell-Block, Logan (November 28, 2023). «Making-Of Documentary, Soundtrack Dated for The Color Purple Movie Musical». Playbill. Վերցված է December 9, 2023-ին.
- ↑ Rubin, Rebecca (December 23, 2020). «Warner Bros. to Release Mad Max: Fury Road Prequel and The Color Purple Musical in Theaters in 2023». Variety. Արխիվացված օրիգինալից December 24, 2020-ին. Վերցված է December 24, 2020-ին.
- ↑ «'The Color Purple' to Release on Digital and 4K Blu-ray, With Hours of Special Features». www.variety.com. January 16, 2023. Վերցված է January 17, 2023-ին.
- ↑ «'The Color Purple' Lands Streaming Date on Max». Variety. February 9, 2024. Վերցված է February 9, 2024-ին.
- ↑ Siegel, Tatiana (February 21, 2024). «Warner Bros. Spends Big: Joker 2 Budget Hits $200 Million, Lady Gaga's $12 Million Payday, Courting Tom Cruise's New Deal and More». Variety. Վերցված է February 21, 2024-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (December 19, 2023). «'Aquaman 2' The Big Fish In Warner Bros Christmas Troika With 'Wonka' & 'Color Purple', But Holiday Box Office Not Looking Bright – Preview». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է December 20, 2023-ին.
- ↑ 48,0 48,1 D'Alessandro, Anthony (December 26, 2023). «'The Color Purple' Wins Christmas Day With $18M+ & A CinemaScore As Warner Bros Dominates Holiday Box Office – Tuesday Update». Deadline Hollywood. Վերցված է December 26, 2023-ին.
- ↑ McClintock, Pamela (December 26, 2023). «Box Office: 'The Color Purple' Trounces 'Aquaman 2' With Near-Record $18M Christmas Day Opening». The Hollywood Reporter. Վերցված է December 26, 2023-ին.
- ↑ Rubin, Rebecca (December 26, 2023). «Box Office: 'The Color Purple' Triumphs on Christmas Day With $18 Million». Variety. Վերցված է December 26, 2023-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (December 30, 2023). «'Aquaman 2', 'Wonka' & More Propel Christmas Week Box Office To $281M, +14% Over 2022». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Վերցված է December 30, 2023-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (January 7, 2024). «First Weekend Of 2024 Down 16%, As 'Wonka' Leads, 'Night Swim' Paddles To $12M+, 'Aquaman 2' Nears $100M – Saturday AM Box Office». Deadline Hollywood. Վերցված է January 7, 2024-ին.
- ↑ Oleksinski, Johnny (December 20, 2023). «The 10 best movies of 2023: 'Oppenheimer,' 'Saltburn' and more». New York Post. Վերցված է January 8, 2024-ին.
- ↑ Bunbury, Stephanie; Complex, Valerie; Wise, Damon; Hammond, Pete (December 30, 2023). «Deadline's Best Movies Of 2023». Deadline Hollywood. Վերցված է January 8, 2024-ին.
- ↑ «PEOPLE Picks the Top 10 Movies of 2023, from 'Oppenheimer' to 'Barbie' and 'The Color Purple'». People. December 16, 2023. Վերցված է January 8, 2024-ին.
- ↑ Hammond, Pete (December 19, 2023). «'The Color Purple' Review: In Its Fifth Major Iteration, The Classic Alice Walker Story Becomes A Movie Musical To Remember». Deadline Hollywood. Վերցված է January 9, 2024-ին.
- ↑ Walsh, Katie (December 22, 2023). «Review: 'The Color Purple' returns to the screen, more vibrant and truer to Alice Walker's novel». Los Angeles Times. Վերցված է January 9, 2024-ին.
- ↑ Bradshaw, Peter (December 19, 2023). «The Color Purple review – a heartfelt new version supercharged by a powerhouse cast». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է January 9, 2024-ին.
- ↑ Debruge, Peter (December 19, 2023). «'The Color Purple' Review: Alice Walker's Novel Lends Itself to the Blues, as Well as Stirring Musical's Sense of Spiritual Uplift». Variety. Վերցված է January 10, 2024-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օրեգոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ֆիլմեր ինցեստի մասին
- Ջորջիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1930-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1920-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1910-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1900-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ջորջիայում
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր դիսֆունկցիոնալ ընտանիքների մասին
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Amblin Entertainment ֆիլմեր
- 2023 ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2023 դրամա ֆիլմեր