Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիստոյա (իտալ.՝ Pistoia. [2][3], Իտալերեն: [pisˈtoːja] ( լսել)[4]), քաղաք և համայնք Իտալիայում՝ Տոսկանա մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն գավառի բաղկացուցիչ մասն ու վարչական կենտրոնն է։ Ընկած է Առնո գետի վտակ Օմբրոնե Պիստոյեզեի ափերին, մարզկենտրոն Ֆլորենցիայից մոտավորապես 30, երկրի մայրաքաղաք Հռոմից՝ 260 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[5]։ Սահմանակից է Ալիանա, Կանտագալո, Գրանալիոնե, Լիցանո ին Բելվեդերե, Մառլիանա, Մոնտալե, Պիտելիո, Պոռետա Տերմե, Կուառատա, Սամբուկա Պիստոյեզե, Սան Մարչելո Պիստոյեզե, Սեռավալե Պիստոյեզե համայնքներին[6][7][8][8]։ Համարվում է հռոմեա-կաթոլիկական հնագույն թեմի առաջնորդանիստ բնակավայր (սկսած 3-րդ դարից)։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի մարտի 31-ին անցկացված մարդահամարի տվյալներով եղել է 90 118[9]։
Քաղաքը հռչակվել է մետաղյա իրերի արտադրությամբ, ինչպես նաև Եվրոպայում ամենաընդարձակը համարվող անտառատնկարաններով, որոնք տնկիներ են վաճառում արտասահմանյան բազմաթիվ երկրների։ Մի վարկածի համաձայն՝ պիստոլետո (ատրճանակ) բառն առաջացել է այս քաղաքի անունից[10]։ Պիստոյային համբավ է բերել նաև յուրաքանչյուր տարի այստեղ անցկացվող բլյուզի փառատոնը։ 2017 թվականին Պիստոյան ընտրվել է Իտալիայի մշակութային մայրաքաղաք[11]։ Զբոսաշրջային կենտրոն է, ուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, նամանավանդ ամռան ամիսներին։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները[12].
Պիստոյան հիմնադրվել է հինհռոմեական ժամանակներում, էտրուսկյան բնակավայրի տեղում (առաջին անգամ հիշատակվել է մեր թվականությունից առաջ 2-րդ դարում, Պլավտուսի կողմից)։ 12-րդ դարում ազատ քաղաքի իրավունք է ստացել, դրվել է նրա բարգավաճման սկիզբը։ XVI դարում մտել է Տոսկանայի մեծ դքսության, 1859 թվականին՝ Իտալիայի թագավորության կազմի մեջ։ Քաղաքում պահպանվել են բազմաթիվ պատմա-ճարտարապետական ուշագրավ հուշարձաններ։ Նրա մերձակայքում գտնվող ֆրանցիսկյան լուծարված Ջակերինո վանական համալիրը (Джаккерино[it]), որ XV դարի կառույց է, 2015 թվականին աճուրդի է հանվել[13][14]։
- Մեո Աբրաչավակա, 14-րդ դարի բանաստեղծ
- Էնրիկո Բետտի, 19-րդ դարի մաթեմատիկոս, ֆիզիկոս
- Մաուրո Բոլոնյինի, կինոռեժիսոր
- Ջոզուե Կարդուչչի, բանաստեղծ, 1906 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Չինո դա Պիստոյա, 13-14 դդ. գրող
- Կղեմես IX, Հռոմի պապ 1667-1669 թթ.
- Մարինո Մարինի, 20-րդ դարի քանդակագործ, նկարիչ
Պիստոյան բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[15].
- Natale Rauty: Storia di Pistoia. Bd. 1: Dall'alto Medioevo all'età precomunale (406–1105). Firenze 1988, ISBN 88-00-85542-3.
- Giovanni Cherubini: Storia di Pistoia. Bd. 2: L'età del libero comune. Dall'inizio del XII alla metà del XIV secolo. Firenze 1998, ISBN 88-00-85708-6.
- Giuliano Pinto, Francesco Neri: Storia di Pistoia. Bd. 3: Dentro lo stato Fiorentino dalla metà del XIV alla fine del XVIII secolo. Firenze 1999, ISBN 88-00-85710-8.
- Giorgio Peracchi, Alessandro Andreini: Storia di Pistoia. Bd. 4: Nell'età delle rivoluzioni (1777–1940). Firenze 2000, ISBN 88-00-85709-4.
- Peter Lütke Westhues: Beobachtungen zum Charakter und zur Datierung der ältesten Statuten der Kommune Pistoia aus dem 12. Jahrhundert, in: Quellen und Forschungen aus italienischen Archiven und Bibliotheken 77 (1997) 51–83. (online)
- Giampaolo Francesconi: «La città era ben murata e merlata». Crescita urbana e costruzione delle mura nella Pistoia comunale, in: Bullettino Storico Pistoiese CXVII (2015) 37–66.
- Emanuele Repetti: PISTOJA (PISTORIUM). In: Dizionario Geografico Fisico Storico della Toscana. (1833–1846), Onlineausgabe Արխիվացված 2022-03-21 Wayback Machine der Universität Siena (pdf, ital.)
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|