Jump to content

Պիստոյա (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պիստոյա
իտալ.՝ Pistoia
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՀամայնքՊիստոիա
Մակերես236,17 կմ²
ԲԾՄ81 մետր
Բնակչություն89 309 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0573
Փոստային դասիչ51100
Ավտոմոբիլային կոդPT
Պիստոյա (քաղաք) (Իտալիա)##
Պիստոյա (քաղաք) (Իտալիա)

Պիստոյա (իտալ.՝ Pistoia. /pɪˈstɔɪə, pˈstjɑː/[2][3], Իտալերեն: [pisˈtoːja] ( )[4]), քաղաք և համայնք Իտալիայում՝ Տոսկանա մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն գավառի բաղկացուցիչ մասն ու վարչական կենտրոնն է։ Ընկած է Առնո գետի վտակ Օմբրոնե Պիստոյեզեի ափերին, մարզկենտրոն Ֆլորենցիայից մոտավորապես 30, երկրի մայրաքաղաք Հռոմից՝ 260 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[5]։ Սահմանակից է Ալիանա, Կանտագալո, Գրանալիոնե, Լիցանո ին Բելվեդերե, Մառլիա��ա, Մոնտալե, Պիտելիո, Պոռետա Տերմե, Կուառատա, Սամբուկա Պիստոյեզե, Սան Մարչելո Պիստոյեզե, Սեռավալե Պիստոյեզե համայնքներին[6][7][8][8]։ Համարվում է հռոմեա-կաթոլիկական հնագույն թեմի առաջնորդանիստ բնակավայր (սկսած 3-րդ դարից)։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի մարտի 31-ին անցկացված մարդահամարի տվյալներով եղել է 90 118[9]։

Քաղաքը հռչակվել է մետաղյա իրերի արտադրությամբ, ինչպես նաև Եվրոպայում ամենաընդարձակը համարվող անտառատնկարաններով, որոնք տնկիներ են վաճառում արտասահմանյան բազմաթիվ երկրների։ Մի վարկածի համաձայն՝ պիստոլետո (ատրճանակ) բառն առաջացել է այս քաղաքի անունից[10]։ Պիստոյային համբավ է բերել նաև յուրաքանչյուր տարի այստեղ անցկացվող բլյուզի փառատոնը։ 2017 թվականին Պիստոյան ընտրվել է Իտալիայի մշակութային մայրաքաղաք[11]։ Զբոսաշրջային կենտրոն է, ուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, նամանավանդ ամռան ամիսներին։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները[12].

Պիստոյան հիմնադրվել է հինհռոմեական ժամանակներում, էտրուսկյան բնակավայրի տեղում (առաջին անգամ հիշատակվել է մեր թվականությունից առաջ 2-րդ դարում, Պլավտուսի կողմից)։ 12-րդ դարում ազատ քաղաքի իրավունք է ստացել, դրվել է նրա բարգավաճման սկիզբը։ XVI դարում մտել է Տոսկանայի մեծ դքսության, 1859 թվականին՝ Իտալիայի թագավորության կազմի մեջ։ Քաղաքում պահպանվել են բազմաթիվ պատմա-ճարտարապետական ուշագրավ հուշարձաններ։ Նրա մերձակայքում գտնվող ֆրանցիսկյան լուծարված Ջակերինո վանական համալիրը (Джаккерино[it]), որ XV դարի կառույց է, 2015 թվականին աճուրդի է հանվել[13][14]։

Անվանի պիստոյացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիստոյան բարեկամական ու գործընկերային սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[15].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://demo.istat.it/?l=it
  2. Կաղապար:Cite American Heritage Dictionary
  3. Cite Merriam-Webster|Pistoia|access-date=20 May 2019
  4. Canepari, Luciano. «Dizionario di pronuncia italiana online» (իտալերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  5. Фізичні відстані та напрямки розраховані за координатами муніципалітетів
  6. citar web|url=http://demo.istat.it/pop2011/index.html%7Ctítulo=Statistiche(չաշխատող հղում) demografiche ISTAT|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua2=it
  7. citar web|url=http://demo.istat.it/bil2010/index.html%7Ctítulo=Popolazione(չաշխատող հղում) residente al 31 dicembre 2010|autor=|data=|publicado=Dato istat|acessodata=|língua2=it
  8. 8,0 8,1 citar web|url=http://dati.istat.it/Index(չաշխատող հղում).aspx|título=[[Istituto(չաշխատող հղում) Nazionale di Statistica]]|autor=|data=|publicado=Statistiche I.Stat|acessodata=|língua2=it
  9. Численность населения Արխիվացված 2011-07-01 Wayback Machine на 31.03.2018
  10. Online Etymology Dictionary
  11. Bericht über den Festakt auf den Internetseiten des italienischen Ministerpräsidenten vom 15. März 2017 [1], abgerufen am 16. März 2017
  12. «Cittadini Stranieri» [іноземні громадяни] (італ.). ISTAT. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 12 серпня 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. В Италии выставлен на продажу монастырь за 18 млн евро.
  14. 50 bedrooms, 40 bathrooms, a church and a library: Inside the sprawling Italian convent which is on sale for £13million.(անգլ.)
  15. «Pistoia». italien.de (գերմաներեն). Italien.de. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Natale Rauty: Storia di Pistoia. Bd. 1: Dall'alto Medioevo all'età precomunale (406–1105). Firenze 1988, ISBN 88-00-85542-3.
  • Giovanni Cherubini: Storia di Pistoia. Bd. 2: L'età del libero comune. Dall'inizio del XII alla metà del XIV secolo. Firenze 1998, ISBN 88-00-85708-6.
  • Giuliano Pinto, Francesco Neri: Storia di Pistoia. Bd. 3: Dentro lo stato Fiorentino dalla metà del XIV alla fine del XVIII secolo. Firenze 1999, ISBN 88-00-85710-8.
  • Giorgio Peracchi, Alessandro Andreini: Storia di Pistoia. Bd. 4: Nell'età delle rivoluzioni (1777–1940). Firenze 2000, ISBN 88-00-85709-4.
  • Peter Lütke Westhues: Beobachtungen zum Charakter und zur Datierung der ältesten Statuten der Kommune Pistoia aus dem 12. Jahrhundert, in: Quellen und Forschungen aus italienischen Archiven und Bibliotheken 77 (1997) 51–83. (online)
  • Giampaolo Francesconi: «La città era ben murata e merlata». Crescita urbana e costruzione delle mura nella Pistoia comunale, in: Bullettino Storico Pistoiese CXVII (2015) 37–66.
  • Emanuele Repetti: PISTOJA (PISTORIUM). In: Dizionario Geografico Fisico Storico della Toscana. (1833–1846), Onlineausgabe Արխիվացված 2022-03-21 Wayback Machine der Universität Siena (pdf, ital.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամփորդն ունի Պիստոյա (քաղաք)ին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիստոյա (քաղաք)» հոդվածին։