Ամադեուս (ֆիլմ)
Ամադեուս անգլ.՝ Amadeus | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1][2] Չեխոսլովակիա |
Ժանր | կենսագրական ֆիլմ, երաժշտական ֆիլմ, դրամա[3][4][5][…], ֆլեշբեք ֆիլմ և զգեստավորված դրամա |
Հիմք | Ամադեուս |
Թվական | 1984, հոկտեմբերի 26, 1984[6], հուլիսի 19, 2013[7], սեպտեմբերի 6, 1984[8], սեպտեմբերի 12, 1984[8] և սեպտեմբերի 19, 1984[8] |
Լեզու | անգլերեն[1] |
Ռեժիսոր | Միլոշ Ֆորման[9] |
Պրոդյուսեր | Սոլ Զենց և Մայքլ Հաուսման |
Սցենարի հեղինակ | Պիտեր Շաֆեր |
Դերակատարներ | Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ[9][10][11][…], Թոմ Հալս[9][10][4][…], Էլիզաբեթ Բերիջ[10][11][12][…], Սայմոն Քելոու[10][11][13][…], Ռոյ Դոթրիս[10][11][14], Քրիստին Էբերսոուլ[10][11][14] և Ջեֆրի Ջոնս[9][10][11][…] |
Օպերատոր | Միրոսլավ Օնդրժիչեկ |
Երաժշտություն | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ և Անտոնիո Սալիերի |
Մոնտաժ | Մայքլ Չանդլեր |
Պատմվածքի վայր | Վիեննա |
Նկարահանման վայր | Ավստրիա, Վիեննա, Praha?, Հաշմանդամների տուն[15], Վալենշտայնի պալատ[15], St. Giles' Church?[15], Valdštejnská zahrada?[15] և Դասային թատրոն[15] |
Կինոընկերություն | Orion Pictures |
Տևողություն | 161 րոպե և 160 րոպե |
Բյուջե | 18 000 000 $[16] |
Շահույթ | 90 000 000 $ և 51 973 029 $[17] |
«Ամադեուս» (անգլ.՝ Amadeus), ծագումով չեխ ամերիկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանի կողմից 1984 թվականին նկարահանված կինոնկար[18]՝ ըստ Փիթեր Շեֆերի նույնանուն պիեսի։ Արժանացել է 8 Օսկար կինոմրցանակի, այդ թվում Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում։ Ֆիլմի հիմքում դրված է երգահան Անտոնիո Սալիերիի կողմից Ամադեուս Մոցարտի նկատմամբ տածած նախանձի և այդ պատճառով նրա թունավորման պատմությունը։ 1998 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ընտրված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի շարքում դասվել է 53-րդ տեղում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Ֆ. Մյուրեյ Աբրահամ | Անտոնիո Սալիերի |
Թոմ Հալս | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ |
Էլիզաբեթ Բերիջ | Կոնստանցիա Մոցարտ |
Ռոյ Դոթրիս | Լեոպոլդ Մոցարտ |
Սայմոն Քելոու | Էմանուել Շիկանեդեր |
Ջեֆրի Ջոնս | Ջոզեֆ II |
Քրիսթին Էբերսոուլ | Կատերինա Կավալիերի |
Չարլզ Քեյ | Կոմս Օրսինի Ռոզենբերգ |
Քենի Բեյքեր | «Դոն Ժուանի» նմանակման թզուկը |
Քարել Ֆիալա | Դոն Ժուան «Դոն Ժուան»-ում |
Ամբողջական ցանկը տե՛ս IMDb.com կայքում:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի էր ունենում 1985 թվականի մարտի 25-ին Լոս Անջելեսում։ Ավարտին տարվա լավագույն ֆիլմի համար մրցանակը շնորհելու համար բեմ բարձրացավ ծերունազարդ Լոուրենս Օլիվյեն. նա այնքան հուզված էր, որ թեկնածուներին հայտարարելու փոխարեն ուղղակի կարդաց՝ «Ամադեուսն է»։ Դրանից հետո բեմ բարձրացավ ֆիլմի պրոդյուսեր Սաուլ Զեյնցը, որն իր շնորհակալական խոսքում չմոռացավ հիշատակել մյուս թեկնածուներին՝ «Մահվան դաշտեր», «Զինվորի պատմություն», «Ճանապարհորդություն դեպի Հնդկաստան» և «Տեղեր սրտում»։
Ընդհանուր առմամբ ֆիլմն արժանացել է 8 «Օսկար» մրցանակի, 4 BAFTA մրցանակի, 4 «Ոսկե գլոբուս» մրցանակի և մի քանի այլ հեղինակավոր պարգևների։
- 1985 «Օսկար»
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր (Միլոշ Ֆորման)
- Գլխավոր դերի լավագույն դերասան (Մյուրեյ Աբրահամ)
- Լավագույն ադապտացված սցենար (Փիթեր Շեֆեր)
- Զգեստների լավագույն դիզայն (Թեոդոր Պիշտեկ)
- Դեկորացիաների լավագույն դիզայն
- Լավագույն գրիմ
- Լավագույն ձայն
- 1986 BAFTA
- Օպերատորի լավագույն աշխատանք (Միրոսլավ Օնդրժիչեկ)
- Լավագույն մոնտաժ
- Լավագույն գրիմ
- Լավագույն ձայն
- 1985 «Ոսկե գլոբուս»
- Լավագույն գեղարվեստական ֆիլմ դրամա ժանրում
- Գեղարվեստական ֆիլմի լավագույն ռեժիսոր (Միլոշ Ֆորման)
- Գեղարվեստական ֆիլմում լավագույն դերասան (Մյուրեյ Աբրահամ)
- Գեղարվեստական ֆիլմի համար լավագույն սցենար (Փիթեր Շեֆեր)
- 1985 «Սեզար»
- Լավագույն օտարերկրյա ֆիլմ (Միլոշ Ֆորման)
- 1985 David di Donatello
- Լավագույն օտարերկրյա ֆիլմ (Միլոշ Ֆորման)
- Օտարեկրյա ֆիլմի լավագույն ռեժիսոր (Միլոշ Ֆորման)
- Լավագույն օտարեր��րյա դերասան (Թոմ Հալս)
Պրեմիերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև թվարկված են ֆիլմի հիմնական պրեմիերաները։ Ամբողջական ցանկը տե՛ս IMDb.com-ում։
- ԱՄՆ - 6 սեպտեմբերի 1984 (Լոս Անջելեսի պրեմիերա)
- ԱՄՆ - 19 սեպտեմբերի 1984
- Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն - 26 հոկտեմբերի 1984
- Ֆրանսիա - 31 հոկտեմբերի 1984
- Իտալիա - 21 դեկտեմբերի 1984
- Միացյալ Թագավորություն - 15 հունվարի 1985
- Ավստրալիա - 14 փետրվարի 1985
- Ճապոնիա - 16 փետրվարի 1985
- ԽՍՀՄ - 1988
- Ռուսաստան - 1998 (Վիդեոերիզների տարբերակով)
- Գերմանիա - 11 փետրվարի 2002 (Բեռլինի կինոփառատոն) (ռեժիսորի տարբերակը)
- ԱՄՆ - 19 մարտի 2002 (ռեժիսորի տարբերակը)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ Filmový přehled (չեխերեն) — 2016.
- ↑ http://www.movieloci.com/844-Amadeus
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/en/film491709.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0086879/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 8,0 8,1 8,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://stopklatka.pl/film/amadeusz
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 http://www.bbfc.co.uk/releases/amadeus-1984
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 http://www.imdb.com/title/tt0086879/fullcredits
- ↑ https://www.siamzone.com/movie/m/1249
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=67.html
- ↑ 14,0 14,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 https://www.idnes.cz/praha/zpravy/praha-misto-vidne-film-amadeus-mozart-filmova-mista.A160730_2263220_praha-zpravy_rsr
- ↑ http://www.the-numbers.com/movie/Amadeus#tab=summary
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ Amadeus (1984)
|
- Ավստրիայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Օսկարակիր ֆիլմեր
- 1980-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1984 դրամա ֆիլմեր
- 1984 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային գրանցամատյանի ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Գերմաներեն ֆիլմեր
- Իտալերեն ֆիլմեր
- Միլոշ Ֆորմանի ֆիլմեր
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
- Պրահայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1823 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1774 թվականին
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր