Աուասա (քաղաք)
Բնակավայր | ||
---|---|---|
Աուասա | ||
Երկիր | Եթովպիա | |
Համայնք | Awasa Zuria?, Southern Nations, Nationalities, and Peoples' Region?[1] և Sidama Region? | |
Մակերես | 50 կմ² | |
ԲԾՄ | 1708±1 մետր | |
Բնակչություն | 300 100 մարդ (2015)[2] | |
Հեռախոսային կոդ | 46 | |
| ||
Աուասա, ինչպես նաև Ավեսա (ամհարերեն՝ አዋሳ ʾäwasa, Hawassa), քաղաք Եթովպիայի կենտրոնական հատվածում, Հարավային Եթովպիայի Ազգությունների շրջանի մայրաքաղաք։ Աուասի ուրադայի կենտրոնն է, որը աշխարհագրորեն տեղակայված է Սիդամի գոտու հյուսիսում, բայց վարչականորեն հանդիսանում է գոտու մակարդակի առանձին միավոր`Հավասայի քաղաքային վարչակազմ «Hawassa City Administration»:
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 1995 թվականը քաղաքը Սիդամա նահանգի կենտրոնն էր։ Քաղաքում կա Աուասա համալսարանը, քոլեջ, մեծ շուկա և օդանավակայան։ Հիմնական արժանահիշատակ վայրերն են Սուրբ Գաբրիել եկեղեցին և Քենեմա մարզադաշտը։ Բնակչության հիմնական մասի եկամտի աղբյուրը տեղական լճում ձկնորսությունն է։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աուասան գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ Ադիս Աբեբա քաղաքից 270 կմ հարավ, Սոդդո քաղաքից 130 կմ արևելք, Դիլա քաղաքից 75 կմ հյուսիս և Նայրոբի քաղաքից 1125 կմ հեռավորության վրա։ Այն գտնվում է Աուասա լճի ափին՝ ծովի մակարդակից 1679 մ բարձրության վրա[3]։ Ադիս Աբեբա-Նայրոբի մայրուղին անցնում է քաղաքով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աուասա (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 32 (90) |
33 (91) |
33 (91) |
33 (91) |
31 (88) |
30 (86) |
28 (82) |
29 (84) |
29 (84) |
30 (86) |
31 (88) |
31 (88) |
33 (91) |
Միջին բարձր °C (°F) | 29 (84) |
30 (86) |
30 (86) |
28 (82) |
27 (81) |
26 (79) |
24 (75) |
25 (77) |
25 (77) |
27 (81) |
28 (82) |
28 (82) |
27.3 (81) |
Միջին ցածր °C (°F) | 11 (52) |
12 (54) |
13 (55) |
14 (57) |
14 (57) |
14 (57) |
14 (57) |
14 (57) |
13 (55) |
12 (54) |
10 (50) |
10 (50) |
12.6 (54.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 0 (32) |
3 (37) |
5 (41) |
6 (43) |
9 (48) |
8 (46) |
7 (45) |
7 (45) |
7 (45) |
3 (37) |
0 (32) |
−2 (28) |
−2 (28) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 29 (1.14) |
44 (1.73) |
100 (3.94) |
147 (5.79) |
133 (5.24) |
99 (3.9) |
128 (5.04) |
125 (4.92) |
140 (5.51) |
92 (3.62) |
30 (1.18) |
24 (0.94) |
1091 (42,95) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 5 | 8 | 16 | 16 | 16 | 15 | 19 | 20 | 22 | 14 | 5 | 4 | 160 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[4] | |||||||||||||
Աղբյուր #2: National Meteorology Agency (records)[5] |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Կենտրոնական վիճակագրական տվյալների՝ 2007 թվականին Աուասայի բնակչությունը կազմում է 258.808 մարդ, որից 133,123-ը տղամարդիկ են, իսկ 125.685-ը` կանայք։ Քաղաքի բնակչություն, ըստ էության, կազմում է 157,879 մարդ։ Էթնիկ կազմը`սիդամո (48,67%), ամհարա (15.43%), վոլամո (13.9%), օրոմոներ (5.21%) և գուրագե (4.33%), մնացած ազգությունների մասնաբաժինը կազմում է 12.46%: Սիդամոյի լեզուն մայրենի է համարում բնակչության 47,97 տոկոսը, ամհարերենը՝ 31,01%-ը , վոլամո լեզուն՝ 9,58%-ը, օրոմո լեզուն՝ 2.07%-ը, մնացած 9.37%-ը մեկ այլ լեզու է նշել որպես մայրենի լեզու։ Բնակչության 59,71%-ը բողոքականներ են, 26,99%-ը Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու հետևորդներ, 8.14%-ը մուսուլմաններ, իսկ 3,78%-ը՝ կաթոլիկներ[6]։
1994 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 69 169 մարդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.qotera.org/en-US/2007/snnp/hawassa/hawassa/
- ↑ http://www.citypopulation.de/Ethiopia.html
- ↑ «Awasa, Ethiopia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «World Weather Information Service – Awasa». World Meteorological Organization. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Climate of City: Hawassa». National Meteorological Agency. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Census 2007 Tables: Southern Peoples, Nations and Nationalities Region Արխիվացված 2012-11-13 Wayback Machine, Tables 2.1, 2.4, 2.5, 3.1, 3.2 and 3.4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աուասա (քաղաք)» հոդվածին։ |
|