Jump to content

Բալֆուրի հռչակագիր (1917)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բալֆուրի հռչակագիր, անգլ.՝ The Balfour Declaration, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Արթուր Ջեյմս Բալֆուրի 1917 թվականի նոյեմբերի 2-ի նամակ՝ ուղղված բրիտանական ականավոր սիոնիստ լորդ Ռոտշիլդին, ով այս մասին տեղյակ է պահում սիոնիստներին։ Հռչակագրում ասվում է, որ անգլիական կառավարությունը ջանք չի խնայի հրեական «ազգային օջախ» ստեղծելու համար, այնպիսի քայլեր կձեռնարկվեն, որոնք ոչ մի կերպ չեն վնասի ոչ հրեական համայնքներում, ոչ էլ այլ երկրներում ապրող հրեաների քաղաքական և կրոնական իրավիճակներին։ Համաձայն այս հռչակագրի՝ Անգլիան Պաղեստինը չհանձնեց միջազգային վերահսկմանը։

Համաձայնագրի տեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարգելի Լորդ Ռոտշիլդ

Ես մեծ հաճույքով փոխանցում եմ ձեզ հրեական սիոնիստական ձգտումների նկատմամբ համակրանքի Նորին Գերազանցության կառավարության հետևյալ հռչակագիրը, որը ներկայացվել և հավանության է արժանացել կառավարության կողմից.

« Նորին մեծություն կառավարությունը բարյացակամ է դիտարկում Պաղեստինում հրեա ժողովրդի համար « ազգային տան» ստեղծման գաղափարը և ամեն ջանք կգործադրի այդ նպատակի իրականացումը խթանելու համար, այսուհանդերձ պետք է հստակ գիտակցվի, որ ոչ մի քայլ չի ձեռնարկվի, որը կարող է վնաս հասցնել Պաղեստինի ոչ հրեական համայնքի քաղաքական և կրոնակա�� իրավունքներին կամ այլ երկրներում բնակվող հրեաների իրավունքներին և նրանց քաղաքական կարգավիճակին»։

Ես երախտապարտ կլինեմ, եթե Դուք այս հռչակագիրը փոխանցեք Սիոնիստական Դաշնությանը։

- Հարգանքներով՝ ԱՐԹՈՒՐ ՋԵՅՄՍ ԲԱԼՖՈՒՐ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար

Բալֆուրի հռչակագիրն ընդունվեց Գերմանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից։ Սակայն այս հռչակագրի ընդունումից հետո, հակառակ կանխատեսումների, լայն թափ չստացավ հրեաների ներգաղթը Պաղեստին, դա տեղի ունեցավ միայն սկսած 20-րդ դարի կեսերից։ Թեև Բալֆուր հռչակագիրը մեծ առաջընթաց էր սիոնիստների համար, սակայն ստույգ չասվեց, թե երբ այն իրականություն կդառնա։ Այնուամենայնիվ, Բալֆուրի հռչակագիրը սիոնականության համար երկրորդ պատմական մեծ քայլն էր Հերցլի «Հրեական պետություն»-ի հրատարակումից հետո։ Դրանից հետո ստորագրվեց Ֆեյսալ-Վեյցման համաձայնագիրը։

20-րդ դարի 20-40-ական թվականների հրեական հարցը ստացավ այլ ընթացք։ Այս շրջանում արաբների դժգոհությունները ստացան զանգվածային բնույթ։ Կարևոր էին նաև այս խնդրի կարգավորման համար Անգլիայի հրատարակած «Սպիտակ թղթերը», որոնք ինչ-որ չափով այս հարցին տալիս էին ժամանակավոր լուծում։ Բնականաբար, հրեաների մասսայական գաղթը Պաղեստին բացասաբար ընդունվեց արաբների կողմից, և ամեն կերպ փորձում էին ետ պահել Անգլիային իր այդ հայտարարությունից։ Արաբների դժգոհությունը առաջին հերթին ուղղված էր հրեաների դեմ և կրում էր ազգային կրոնական պատկեր։

Պաղեստինյան արաբների դիմադրությունը հրեա գաղութարարների դեմ միանգամյան կանխագուշակելի երևույթ էր։ Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ արաբները միամիտ ազգ չէին ու անգամ մշակութային և նյութական աջակցության դեմ, նրանք չէին ընդունի սիոնականությունը։ Արաբա-իսրայելական խնդրի հիմքում ընկած է Պաղեստինի խնդիրը, իրավիճակը այսպիսին էր. երկու ազգեր հավակնում էին մի հսկայական տարածքին, որը համարում են իրենց հայրենիքը։ Յուրաքանչյուր առողջ ազգ պայքարում է գաղութարարների դեմ, եթե անգամ կա նրանցից ազատվելու մի փոքր հույս։ Այդպես են վարվում նաև արաբները, քանի որ նման շանսեր նրանք ևս տեսնում էին և հենց այս պատճառով էին և մանդատը, և Բալֆուրի հռչակագիրը, որպեսզի արտաքին ուժերը կարողանան կառավարման և պաշտպանական այնպիսի համակարգ ստեղծել, որ հակադիր ուժերը չկարողանան խոչընդոտել գաղութարարների գործունեությանը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]