Եզրին (ֆիլմ, 1997)
Եզրին անգլ.՝ The Edge | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | արկածային ֆիլմ[1][2], մարտաֆիլմ, դրամա, ֆիլմ փրկվելու մասին և թրիլեր |
Թեմա | օդագնացություն |
Թվական | սեպտեմբերի 26, 1997 և ապրիլի 16, 1998[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Լի Թամահորի[1][4][5][…] |
Պրոդյուսեր | Արթ Լինսոն |
Սցենարի հեղինակ | Դևիդ Մամեթ |
Դերակատարներ | Էնթոնի Հոփքինս[1][4][5][…], Ալեք Բոլդուին[1][4][5], Հարոլդ Փերինո[1][5], Էլ Մակֆերսոն[1][4][5], Լ․ Ք․ Ջոնս, Բարտ[1], Քեթլին Ուիլհոյթ[1], Գորդոն Թութուսիս[6] և Մարկ Քիլի[6] |
Օպերատոր | Դոնալդ ՄակԱլփին |
Երաժշտություն | Ջերրի Գոլդսմիթ |
Մոնտաժ | Նեյլ Թրևիս |
Պատմվածքի վայր | Կանադա |
Նկարահանման վայր | Ալբերտա, Բրիտանական Կոլումբիա, Յոհո ազգային պարկ, Էդմոնտոն և Քանմոր |
Տևողություն | 113 րոպե |
Շահույթ | 43 312 294 $[7] և 27 873 386 $[7] |
«Եզրին» (անգլ.՝ The Edge), արկածային ֆիլմ, հավելված հոգեբանական դրամայով և թրիլերով։ Ֆիլմի ռեժիսորը Լի Տամահորին է։ ԱՄՆ-ի կինոթատրոններում ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 1997 թվականի սեպտեմբերի 26-ին[8]։
Որպես ֆիլմի կարգախոս ընտրվել է հետևյալ նախադասությունը՝ «Ի՞նչ կլինի, եթե ձեր ոխերիմ թշնամին դառնա ձեր ապրելու միակ հնարավորությունը»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեց միլիարդատեր Չարլզ Մորսը իր երիտասարդ և գեղեցիկ կնոջ՝ ֆոտոմոդել Միկիի հետ ուղվորվում է Ալյասկա, որտեղ պրոֆեսյոնալ լուսանկարիչ Ռոբերտ Գրինը հույս ուներ լուսանկարել գեղեցիկ կադրեր։ Այն տղամարդը, որը պետք է լուսանկարվեր Միկիի հետ, հիվանդանում է և Ռոբերտը համոզում է Չարլզին, որպեսզի նա նրանց հետ ուղևորվի լիճ, որի մոտակայքում ապրում էր հնդիկ որսորդը, որի նկարը նա տեսել էր այն տան պատին, որտեղ նրանք կանգ էին առել և նա մտածում էր, որ այդ մարդը իդեալական կլինի ֆոտոսեսիայի համար։
Թռիչքի ժամանակ ուղղաթիռը բախվում է թռչուններին և ընկնում է լճի մեջ։ Օդաչուն մահանում է, բայց Չարլզը, Ռոբերտը և նրանց օգնականը ողջ են մնում։ Կապը ընդհատվում է, ցրտում էր, փրկության հույսը շատ փոքր է։ Ինչպես ողջ մնալ քաղաքակրթությունից հեռու?:
Չարլզ Մորսը, որը ուներ շատ ուժեղ հիշողություն և խորագիտակություն, հենց այս դեպքից մի քանի օր առաջ կարդացել էր մի գիրք այսպիսի դեպքերի մասին։ Նրա գիտելիքները, տղամարդկությունը և ինքնատիրապետման հատկությունը ստիպում են իրեն և իր ընկերներին պայքարել կյանքի համար։ Բայց նրանց առջև հայտնվում է լուրջ խնդիր՝ նրանց աննահանջ հետևում է մեծ, մարդակեր արջ, իսկ Ստիվենը փայտը սրելու ժամանակ խորը վիրավորում է ոտքը։
Մի անձրևոտ գիշեր արջը արյան հոտի միջոցով գտնում է նրանց և սպանում Ստիվենին։
Ավելի է ցրտում, ուժերը սպառվելու վրա են։ Մորսը առաջարկում է դանակի օգնությամբ ձկներ որսալ, և նրա մոտ դա համարյա ստացվում է, բայց հանկարծ նորից նրանց հետքի վրա է դուրս գալիս արջը։ Մորսը թակարդներ է սարքում արջի համար, հնդիկների եղանակով, չնայած որ Ռոբերտը դրանց արդյունավետությանը չի հավատում։ Ուժգին մարտից հետո արջը ընկնում է, խոցված փայտե ցցով։ Տաք հագուստի և նաև որոշ ժամանակ ուտելիքի հարցը արդեն համարվում էր լուծված։
Մի անգամ նրանք պատահական հանդիպեցին ինչ որ որսորդի լքված տնակ, որտեղից նրանք գտան կանոե, հրացան, պատրոններ, սպասք և քարտեզ։ Մորսը առաջարկում է մնացած ճանապարհը անցնել գետի միջով։ Փրկությանը շատ քիչ էր մնացել, բայց հենց այդ ժամանակ պարզվում է, որ Ռոբերտը Չարլզի կնոջ սիրեկանն է և նա որոշել է սպանել Չարլզին։ Ռոբերտը արդեն պատրաստվում էր սեղմել հրահանը, երբ հանկարծակի ընկավ փոսի մեջ, որը պատրաստված էր, որպես թակարդ կենդանիների համար։ Չարլզը դուրս է բերում վիրավոր Ռոբերտին և ցույց է տալիս առաջին օգնություն։ Դրանից հետո նրանք նավակով լողում են գետի երկայնքով դեպի կանոե։ Վերջապես նրանց նկատում է ոստիկանական ուղղաթիռը, բայց այդ ընթացքում Ռոբերտը մահանում է շատ արյուն կորցնելու հետևանքով։
«Բոլորի կյանքում լինում են փորձություններ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք» ՝ ասում է Մորսը հանդիպելով լրագրողներին՝
«Իմ ընկերները մահացան, փրկելով իմ կյանքը»։ |
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Կերպար | Մասնագիտություն |
---|---|---|
Էնթոնի Հոփքինս | Չարլզ Մորս | միլիարդատեր-ձեռնարկատեր |
Էլ Մակֆերսոն | Միկի, կինը | ֆոտոմոդել |
Ալեք Բոլդուին | Ռոբերտ Գրին | լուսանկարիչ |
Գարոլդ Պերինո | Ստիվեն» Ուիլս | օգնական |
Լ. Կ. Ջոնս | Ստայպս | հյուրանոցի սեփականատեր |
Կետլին Ուիլխոիդ | Ջինի | |
Դեյվիդ Լինտսենդ | Ջեյմս | |
Բարտ | արջ |
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի նկարահամնումների ժամանակ Բոլդուինը հենվում է ծառին (դա նախատեսված է եղել ռեժիսորի կողմից), որը ընկնում է մոտիկ կանգնած Խոպկինսի վրա։ Էնտոնի ընկնում է և վնացում ոտքը, բարեբախտաբար նա պրծնում է միայն կապտուկներով։
- Նկարահանումների ժամանակ օգտագործվում է վարժեցված կրկեսային արջ՝ Բարտ անվանումով[9]։
«Lost in the Wilds» (Վայրի բնությունում կորածը) գիրքը, որը կարդում է ֆիլմի հերոս Էնտոնի Խոպկինսը, մտածված է եղել հատուկ այս ֆիլմի համար[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.imdb.com/title/tt0119051/
- ↑ http://www.filmaffinity.com/en/film395230.html
- ↑ http://www.kinokalender.com/film399_auf-messers-schneide-rivalen-am-abgrund.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/lekcja-przetrwania
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=17721.html
- ↑ 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 7,0 7,1 Box Office Mojo — 1999.
- ↑ На грани(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ↑ Сайт производителя ножей Брайана Литла Արխիվացված 2011-02-15 Wayback Machine(անգլ.)
- ↑ The Edge (1997) Trivia
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «На грани»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «На грани»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1997 դրամա ֆիլմեր
- 1997 ֆիլմեր
- 20-րդ դարի ֆիլմեր
- 20th Century Fox ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան էքշն թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Լի Տամահորիի ֆիլմեր
- Կանադական արկածային ֆիլմեր
- Կանադական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր արջերի մասին
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ալյասկայում