Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
---|
Անձնական տվյալներ |
---|
Ամբողջական անուն |
Կամո Արտաշեսի Հովհաննիսյան |
---|
Քաղաքացիությունը |
Հայաստան |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հոկտեմբերի 5, 1992 (32 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Երևան, Հայաստան |
---|
Հասակ |
177 սմ |
---|
Քաշ |
79 կգ |
---|
Դիրք |
Կիսապաշտպան |
---|
Ակումբային տեղեկություններ |
---|
Ներկա ակումբ |
Կայրաթ |
---|
Համար |
5 |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
2009-
|
Փյունիկ
|
87 (10)
|
|
Ազգային հավաքական |
---|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կամո Հովհաննիսյան (հոկտեմբերի 5, 1992(1992-10-05)[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, ով խաղում է Երևանի Փյունիկի և Հայաստանի ազգային հավաքականի կազմում։
Կամո Հովհաննիսյանը ծնվել է Արտաշես և Գայանե Հովհաննիսյանների ընտանիքում։ Սկսել է գնալ ֆուտբոլի 6 տարեկանում։ Իր կարիերան սկսել է Շենգավիթ ֆուտբոլային ակումբի ակադեմիայում։ Բարելավելով իր որակները Հովհաննիսյանը կանչվեց Փյունիկ ֆուտբոլային ակումբի կողմից։ 2008 թվականին, նա խաղաց Պատանի ակումբում։
Հաջորդ մրցաշրջան Կամոն վերադարձավ Փյունիկ և խաղաց Հայաստանի Պրեմիեր Լիգայում։ 2009 թվականին նա պայմանագիր կնքեց Փյունիկի հետ։ Իր դեբյուտը Փյունիկում նշեց 2009 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի գավաթի շրջանակներում[3], երբ թիմը մրցում էր Կիլիկիայի հետ[4]։ Իսկ Հայաստանի առաջնությունում նրա առաջին խաղը կայացավ 4 օր հետո և կրկին Կիլիկիայի դեմ։ Երկու խաղում էլ Փյունիկը հաղթեց։ 2011 թվականի հուլիսին Հովհաննիսյանը Չեմպիոնների լիգայում խաղաց Վիկտորիա Պլզենի դեմ, որտեղ Փյունիկը պարտվեց 4-0 հաշվով[5]։
Կամո Հովհաննիսյանը իր առաջին խաղը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում անցկացրել է 2012 թվականի փետրվարի 28-ին, երբ հավաքականը ընկերական խաղում մրցում էր Սերբիայի հավաքականի դեմ։
Փյունիկ
- Հայաստանի առաջնություն։ 2009, 2010
- Հայաստանի գավաթ։ 2009, 2010
- Հայաստանի սուպերգավաթ։ 2010
- Հայաստանի Սուպերգավաթի եզրափակչի մասնակից։ 2009