Jump to content

Կողոսկրեր (մարդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կողոսկր
Տափակ ոսկր
Կրծքավանդակ
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասflat bone?[1], long bone?[2], մարդու ոսկոր, անհատական ​​անատոմիական կառուցվածք և endochondral bone?
Մասն էbones of thorax?
Կազմված էtrue rib? և false rib?
Լատիներեն անվանումcosta
ՀամակարգՀենաշարժիչ համակարգ
Միանում էthoracic vertebra? և sternum?
MeSHA02.835.232.570.500
Foundational Model of Anatomy7574
Terminologia Anatomica 98A02.3.01.001 և A02.3.02.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն) և «Օտտո» գիտական հանրագիտարան
 Ribs (skeleton) Վիքիպահեստում

Կողոսկր (լատին․՝ costa, հին հունարեն πλευρά), մարդու զույգ աղեղնաձև տափակ ոսկրեր են, որոնք մի ծայրով հոդավորված են ողնաշարի ողերին, մյուս ծայրով առջևում միանալով կրծոսկրին ձևավորում են կրծքավանդակը։

Սովորաբար մարդն ունի 12 զույգ կողոսկր։ Այն կազմված է 3 մասից.

  • հետին մաս, որն ունի գլխիկ (լատիներեն՝ caput costae), վզիկ (լատիներեն՝ collum costae) և երկայնական թմբիկ, որը գտնվում է գլխիկի և վզիկի արանքում
  • մարմին (լատիներեն՝ corpus costae)
  • առջևի մաս,որը միանում է աճառին (լատիներեն՝ cartilago costalis)

Կողոսկրի մարմինը ունի 2 մակերես

  • արտաքին (ուռուցիկ)
  • ներքին (աղեղնաձև)
  • Այս երկու մակերեսները միացված են երկու եզրերով՝ վերին (գնդաձև) և ստորին (սուր)։

Առաջին կողոսկրի արտաքին մակերեսին գտնվում է Լիսֆրանկի թմբիկը (լատիներեն՝ tuberculum m. scaleni anterioris), որին միանում է արտաքին միջկողային մկանը (լատիներեն՝ m. scalenus anterior)։ Այդ թմբիկի հետին մասում գտնվում է ակոսը, ենթակլավային զարկերակի ակոսը (լատիներեն՝ sulcus a. subclaviae), որին ամրանում է ենթակլավային զարկերակը։ Ակոսի առջևի մասում գտնվում է մեկ այլ՝ առավել հարթ ակոս որտեղ գտնվում են արյունատար անոթները (երակներ և զարկերակներ) և միջկողային նյարդերը[3]։

Կողոսկրը հոդագլխիկով հոդավորվում է կրծքային բաժնի ողերին (Th1—Th8)։ I, XI և XII զույգ կողոսկրերում հոդագլխիկի թմբիկը չի տարբերակվում։ Կողոսկրի վզիկի և մարմնի արանքում թմբիկն է, որը հոդավորվում է ողի կողմնային ելուստի հետ։ Առջևի 7 կողոսկրերը կրծոսկրին միանում են անմիջապես և կոչվում են իսկական կողեր։ 8-րդ 9-րդ 10-րդ կողերն աճառային աղեղով միանում են 7-րդ կողին։ 11-րդ և 12-րդ կողերը վերջանում են ազատ և կոչվում են ծփան։ 1-ին կողոսկրն ուղիղ է, մնացածը՝ աղեղնաձև։ Կողոսկրերը համարակալում են վերևից ներքև։

Այլ տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ մարդկանց մոտ կարող են բացակայել 11-րդ կամ 12-րդ զույգ կողոսկրերը, իսկ մյուսների մոտ՝ հակառակը՝ կարող է լինել 13-րդ զույգ ազատ կողեոսկրեր։ Երբեմն թերապևտիկ կամ կոսմետիկ պատճառներով վերջին զույգ կողոսկրերը վիրահատական ճանապարհով հեռացնում են (գոտկատեղն ավելի նեղ դարձնելու համար - կանանց մոտ ազատ կողերը սովորաբար ավելի փոքր են, քան տղամարդկանց մոտ)[4]։

Զարգացման տարածված արատներից է նաև պարանոցային կողոսկրը։ Հանդիպում է մարդկանց 0,5%-ի մոտ, ընդ որում 70-85% -ով հանդիպում է կանանց մոտ։ Այս բնածին անոմոլիայի ժամանակ մարդկանց մոտ, սովորաբար 7-րդ ողից, դուրս են գալիս մեկ կամ մի քանի լրացուցիչ կողոսկրեր։ Պարանոցային կողոսկրերի զարգացման աստիճանը տատանվում է ռուդիմենտի մակարդակից մինչև ձևավորված ոսկրային ստրուկտուրաներ։ Նման արատների զարգացման պատճառը ներարգանդային զարգացման խախտումն է։ Ծանր դեպքերում լրացուցիչ կողոսկրը վիրահատական ճանապարհով հեռացնում են[5]։

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողոսկրերը կրծքային բաժնի ողերի և կրծոսկրի հետ ձևավորում են կրծքավանդակը, որտեղ գտնվում են կրծքավանդակի օրգանները։ Կողոսկրերն ունեն հենարանային գործառույթ՝ հանդիսանալով հենարան կրծքավանդակի օրգանների համար։ Ինչպես բոլոր տափակ ոսկրերում, այնպես էլ կողոսկրերում գտնվում է կարմիր ոսկրածուծը, որն արյունաստեղծ օրգան է, այսինքն՝ այստեղ առաջանում են արյան ձևավոր տարրեր[5]։

Կողոսկրերին ամրանում են հետևյալ մկանները․

Քրիստոնյաները, իսլամի հետևորդներն ու հուդայականները գտնում են, որ առաջին կնոջը՝ Եվաին Աստված ստեղծել է առաջին տղամարդու՝ Ադամի կողոսկրից։

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Cho K. Periosteal osteosarcoma arising from the rib and scapula: imaging features in two cases // Korean journal of radiology : official journal of the Korean Radiological SocietyKorean Society of Radiology, 2014. — Vol. 15, Iss. 3. — P. 370—375. — 6 p. — ISSN 1229-6929; 2005-8330doi:10.3348/KJR.2014.15.3.370PMID:24843242
  2. անատոմիայի հիմնարար մոդել
  3. Борзяк Э. И. Анатомия человека / под ред. М. Р. Сапина. — М.: Медицина, 1997. — С. 436—438. — 560 с.
  4. Sly, Peter D.; Collins, Rachel A. (2008-01-01), Taussig, Lynn M.; Landau, Louis I. (eds.), «Chapter 7 - Applied Clinical Respiratory Physiology», Pediatric Respiratory Medicine (Second Edition) (անգլերեն), Philadelphia: Mosby, էջեր 73–88, doi:10.1016/b978-032304048-8.50011-6, ISBN 978-0-323-04048-8, Վերցված է 2020-11-03-ին
  5. 5,0 5,1 Gillen, Glen (2016-01-01), Gillen, Glen (ed.), «Chapter 18 - Trunk Control: Supporting Functional Independence», Stroke Rehabilitation (Fourth Edition) (անգլերեն), Mosby, էջեր 360–393, doi:10.1016/b978-0-323-17281-3.00018-6, ISBN 978-0-323-17281-3, Վերցված է 2020-11-03-ին