Կոնեկտիկուտ (գետ)
Կոնեկտիկուտ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 660 կմ |
Ավազանի մակերես | 29 137 կմ² |
Ջրի ծախս | 521 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Լոնգ Այլենդ (նեղուց)[1] |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Chicopee River?, White River?, Millers River?, Farmington River?, Ottauquechee River?, Westfield River?, Ammonoosuc River?, Ashuelot River?, Black River?, Deerfield River?, Falls River?, Halls Stream?, Passumpsic River?, Waits River?, West River?, Manhan River?, Nulhegan River?, Upper Ammonoosuc River? և Mohawk River? |
Երկիր | Նյու Հեմփշիր |
Երկրամաս | Կոնեկտիկուտ[2][3][1], Մասաչուսեթս[2][1], Վերմոնտ[2][1] և Նյու Հեմփշիր[2][1] |
Ջրահավաք | Connecticut River basin? |
Կոնեկտիկուտ (անգլերեն՝ Connecticut River), Ամերիկայի Միացյալ Նահանգների Նոր Անգլիա տարածաշրջանի ամենաերկար գետը։ Ունի մոտավորապես 660 կիլոմետր (406 մղոն) երկարություն։ Սկիզբ է առնում Կանադայի հետ ԱՄՆ-ի ունեցած պետական սահմանի մերձակայքում և հոսելով դեպի հարավ ու անցնելով ամերիկյան չորս նահանգներով՝ թափվում է Ատլանտյան օվկիանոսի Լոնգ Այլենդ նեղուցը[4]։ Գետի ջրահավաք ավազանն ընդգրկում է ամերիկյան հինգ նահանգ և կանադական մեկ պրովինցիա (Քվեբեկի պրովինցիան)՝ ընդհանուր առմամբ 29,1 հազար քառակուսի կիլոմետր (շուրջ 1.1260 քառակուսի մղոն) տարածք[5]։ Կոնեկտիկուտն ունի 148 վտակ, որոնցից 38-ը համարվում են խոշոր գետեր[6]։ Գետը յուրաքանչյուր վայրկյան Լոնգ Այլենդ նեղուց է լցնում մոտավորապես 19.600 խորանարդ մետր ջուր՝ այդպիսով ապահովելով այդ նեղուցի քաղցրահամ ջրի շուրջ 70%-ը[6][7]։
Կոնեկտիկուտի գետահովիտը բարենպաստ պայմաններ է ընձեռում գյուղատնտեսությամբ զբաղվելու և այն զարգացնելու համար։ Միաժամանակ՝ այստեղ կազմավորվել են քաղաքային մի շարք ագլոմերացիաներ (մասաչուսեթսյան Սփրինգֆիլդի և Կոնեկտիկուտ նահանգի վարչական կենտրոն Հարթֆորդի ագլոմերացիաները), որոնցում ընդհանուր առմամբ ապրում է մոտավորապես երկու միլիոն մարդ։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Connecticut անվանումը աղավաղված ձևույթն է մոհիկանյան quinetucket բառի, որը նշանակում է «երկար, մակընթացվող գետից այն կողմ»[8]։ Բառն անգլերենին է անցել 1600-ական թվականների սկզբներին՝ անվանակոչելու համար գետը, որը մինչ այդ կրում էր The Great River («Մեծ գետ») անվանումը։ Այն կրել է նաև այլ անվանումներ. Fresh River (Թարմ գետ), Verse River (վերջինս հոլանդացիների տված անվանումն էր)[9]։
Վաղ շրջանում եվրոպացի հետազոտողների, հիմնականում՝ ֆրանսիացիների, կողմից գետին տրված անվանաձևերից է նաև Cannitticutt-ը[10][11]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bacon, Edwin M. (1906). The Connecticut River and the Valley of the Connecticut: Three Hundred and Fifty Miles from Mountain to Sea. New York: G.P. Putnam's Sons. F12.C7 B2.
- Braden, Al (2009). The Connecticut River: A Photographic Journey into the Heart of New England. Middletown CT: Wesleyan University Press. ISBN 978-0-8195-6895-3.
- Delany, Edmund Thomas (1983). The Connecticut River: New England's Historic Waterway. The Globe Pequot Press. ISBN 978-0-87106-980-1.
- Hard, Walter R. (1947). The Connecticut (Rivers of America). New York, Toronto: Rinehart & Company, Inc. ISBN 0-932691-27-7.
- Roth, Randolph A. (2003). The Democratic Dilemma: Religion, Reform, and the Social Order in the Connecticut River Valley of Vermont, 1791–1850. Cambridge Mass.: Cambridge University Press. ISBN 978-0-521-31773-3.
- Wardner, Henry Steele (1927). The Birthplace of Vermont: A history of Windsor to 1781. New York: Scribner's. ASIN B00086X8BY. LCCN 27014536.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոնեկտիկուտի առաջին լճի շրջական
-
Քոլբրուքի շրջական (Նյու Հեմփշիր նահանգ)
-
Գետաբերանը
-
Տեսարան Ֆաունդրս Բրիջ կամրջի մոտից
-
Մշուշված գետը Վինձորի ու Հարավային Վինձորի միջակայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gazetteer
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Sustainable Rivers: Sites: Connecticut River — USACE.
- ↑ Ramsar Sites Information Service
- ↑ Linda Brughelli (2014 թ․ հոկտեմբերի 28). «Essex - Connecticut». BBC Local: Essex. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Connecticut River Watershed Facts
- ↑ 6,0 6,1 «Watershed Facts». Connecticut River Watershed Council. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Event: Source To Sea Cleanup To Benefit 410 Miles of Connecticut River — Courant.com – CT Environmental Headlines». Environmentalheadlines.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Connecticut State Name Origin». Statesymbolsusa.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Alberta Eiseman (1998 թ․ օգոստոսի 30). «THEATER; The Industrialization of the Great River, New England's Longest». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b53089800t/f1.item
- ↑ https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b5905631t/f1.item
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 6 (11th ed.). 1911. .
- Connecticut River Watershed Council
- Connecticut River Valley Flood Control Commission
- Connecticut River Museum
- Connecticut Riverfest
- Upper Valley Trails Alliance
- Connecticut River Joint Commissions
- Tri-state Connecticut River Watershed Initiative Արխիվացված 2021-04-21 Wayback Machine
- Collier's New Encyclopedia. 1921. .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնեկտիկուտ (գետ)» հոդվածին։ |
|