Հարլեմ (Նյու Յորք)
Բնակավայր | ||
---|---|---|
Հարլեմ | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Նյու Յորք շրջան | |
Հիմնադրված է | 1653 թ. | |
Մակերես | 3,871 քառակուսի մղոն, 10,03 կմ² | |
Բնակչություն | ▼116 345 մարդ (2016) | |
Փոստային դասիչ | 10026 և 10039 | |
| ||
Հարլեմ, Նյու Յորքի թաղամաս Մանհեթեն կղզու հյուսիս-արևելքում (ԱՄՆ), աֆրոամերիկյան «Հարլեմյան վերածնունդ» շարժման կենտրոն։ Բնակեցված է գլխավորապես սևամորթներով։ Հարլեմը հիմնադրել են հոլանդացիները, 1636 թվականին և այնտեղ տարել ստրուկ սևամորթների առաջին խումբը։ Հարլեմը Նյու Յորք քաղաքի թաղամաս է դարձել 1731 թվականին։ Հարլեմը ԱՄՆ-ում նեգրական շարժման կենտրոններից է։ Ռասայական խտրականության դեմ առավել խոշոր ելույթները տեղի են ունեցել 1959 թվականին, 1964 թվականին և 1968 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկային Հարլեմի տեղում եվրոպացիները բնակություն են հաստատել 1637 թվականին։ Սկզբնական շրջանում այն ենթարկվել է տեղական հնդկացի լենապե ցեղի հարձակումներին, որի պատճառով առաջին վերաբնակիչներից շատերը լքել են այդ վայրերը։ Այնուամենայնիվ այդտեղի բնակչությանը հաջողվել է գոյատևել և 1658 թվականից այն հայտնի է որպես Նոր Հարլեմ՝ ի պատիվ այդ ժամանակներում ծաղկում ապրող հոլանդական Հարլեմ քաղաքի։
1880 թվականից Հարլեմում սկսել են բնակություն հաստատել սևամորթները, հատկապես 125-րդ և 130-րդ փողոցներում։ Աֆրոամերիկացի բնակչության մասսայական հոսքը սկսվել է 1904 թվականին անշաժ գույքի գործակալ աֆրոամերիկացի Ֆիլիպ Պեյտոնի գործունեության շնորհիվ։ 1930 թվականին աֆրոամերիկացիներն արդեն կազմում էին մեծամասնություն։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանհեթենի երկնաքերներին այդքան մոտիկ լինելով հանդերձ Հարլեմում հիմնականում 3-6 հարկանի տներ են։ Հարլեմի ճարտարապետությունում գերակշռում է (ինչպես Նյու Յորքի շատ վայրերում, նաև Բրուքլինում) հոլանդական, անգլիական և այլ եվրոպական ավանդույթներ հիշեցնող ոճը։ Այդ ոճի տները հիմնականում կառուցված են փողոցների (սթրիթ) վրա, որտեղ քիչ է տրանսպորտով ծանրաբեռնվածությունը։ Հարլեմում կարելի է նաև տեսնել վիկտորիական ճարտարապետություն[1]։
«Հարլեմյան վերածնունդ» շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց ԱՄՆ հարավային մասերից սևամորթների «մեծ գաղթը»[2]։ Հարլեմի «Ապոլլո» թատրոնի տնօրենները աֆրոամերիկացիներին վերցնում էին որպես էժան աշխատուժ, մատչելի շոուներ էին կազմակերպվում՝ սևամորթներին ելույթների հնարավորություն տալով։ Այդ շոուները գրավում էին հանդիսատեսին։ 1930-ականների կեսերին Հարլեմը դարձավ աֆրոամերիկյան երաժշտության «Հարլեմյան վերածնունդ» (անգլ.՝ Harlem Renaissance или New Negro Movement) կուլտուրական շարժման կենտրոն, որը ղեկավարում էին առաջատար աֆրոամերիկացի գրողներ, նկարիչներ։ Այդ ժամանակների ականավոր երաժիշտներն իրենց ելույթների բեմահարթակ դարձրեցին Հարլեմի «Ապոլլո» թատրոնը։ Այն դարձավ աֆրոամերիկյան երաժշտության՝ ջազի ժողովրդականացման կենտրոն։ Հարլեմի շրջակայքում էին ապրում Բիլլի Հոլիդեյը, Լուի Արմսթրոնգը, դաշնակահար-արաժիրովկա անող Դյուկ Էլինգտոնը և այլն։
Ձևավորվեց աֆրոամերիկացու նոր կերպար՝ կիրթ, կուլտուրական և հասարակության լիիրավ անդամ։ Այս շարժման շնորհիվ կոտրվեցին ռասիստական կարծրատիպերը աֆրոամերիկացիների վերաբերյալ, աֆրոամերիկյան կուլտուրան ճանաչում ստացավ, մեծ ազդեցություն ունեցավ ԱՄՆ կուլտուրայի զարգացման վրա[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վիկտորյա թագուհու ժամանակաշրջանի (1837—1901) ճարտարապետական ոճ)
- ↑ "The Great Migration: The African American Exodus from The South".
- ↑ М. Л. Завьялова. Новая женская литература чёрной Америки. Несколько общих замечаний
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 245)։ |