Jump to content

Մինդանաո (ծով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինդանաո
Տեսակսահմանային ծով
Երկիր Ֆիլիպիններ
Մասն էԽաղաղ օվկիանոս
Ավազանի երկիր Ֆիլիպիններ
Լիճ հոսող գետAgusan River? և Loboc?
Քարտեզ
Քարտեզ

Բոհոլ ծով նաև Մինդանաո ծով, ծովը գտնվում է Ֆիլիպինների Վիսայա և Մինդանաո կղզիների միջև։ Գտնվում է Բոհոլից և Լեյտեից հարավ և Մինդանաոյից հյուսիս։ Հիմնական կղզիներն են Սիկիհորը և Կամիգուինը[1][2]։

Ծովի ափի ամենամեծ քաղաքներն են Կագայան դե Օրոն, Իլիգանը, Բուտուանը, Դումագետեն, Օզամիզը և Թագբիլարանը։

Ծովը Ֆիլիպինյան ծովին միանում է Սուրիգաո նեղուցով, Կամոտես ծովին՝ Կանիգաո ջրանցքով և Սեբու նեղուցով, իսկ Սուլու Ծովին՝ Նեգրոս կղզու և Զամբոանգա թերակղզու միջև ընկած նեղուցով[1]։

Սկուբա դայվինգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոհոլ ծովում են գտնվում լավագույն վայրերը ջրասուզակների համար, չարթերային սուզվող նավակներ և սուզորդներին սպասարկող հյուրանոցների մեծ բազմազանություն: Տագբիլարանի և Բալիկասագ կղզու տարածքում կարող են սուզվել՝ ջրային տեսարանը վայելելու համար (բարձրությունը տատանվում է 30-ից 100 ոտնաչափ): Ջրի ջերմաստիճանը շատ տաք է, և ջրասուզակների մեծ մասը սուզվելու համար օգտագործում է 3/2 դյույմ երկարությամբ հիդրոկոստյում։

Ծովային կենդանական աշխարհը լի է ծաղրածու ձկներով, առյուծաձուկներով, բարակուդաներով, դելֆիններով, հսկայական մարջանային կազմավորումներով և արևադարձային ծովերի սովորական այլ բնակիչներով։ Խոշոր կենդանիները՝ ներառյալ Կապույտ կետերը, վերադարձել են Բոհոլ ծով, ինչը հազվադեպ պատահող երևույթ է ցանկացած ասիական ջրերում[3]։

Տեսարանը Բարանգայից Կաբանակում դեպի Բոհոլ ծով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Bohol Sea». Encyclopædia Britannica, Inc. Վերցված է August 29, 2013-ին.
  2. Steve Baum (2011). «Mindanao Sea». www.eoearth.org. The Encyclopedia of Earth. Արխիվացված է օրիգինալից March 4, 2016-ին. Վերցված է June 24, 2014-ին.
  3. «The Return of Rorquals in the Bohol Sea» (PDF). Marinemammalscience.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) October 5, 2016-ին. Վերցված է December 19, 2016-ին.