Սեսիա (ինֆորմատիկայի ոլորտ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սեսիա կամ աշխատաշրջանը հատուկ ծրագրի աշխատանք է մի օգտագործողի համար։ Այդ ծրագիրը ծրագրավորված է տվյալ օգտագործողի պարամետրերի համաձայն (իր նախըտրությամբ, ծրագրերով, դիզայնով և այլն)։
Սեսիայի աշխատանքային պրոցեսը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեսիան բացվում է, երբ օգտագործողը մուտք է գործում ծրագրի մեջ։
Սեսիան կարող է բացվել՝
- Պարզ եղանակով - անվանը և գաղտնաբառը հավաքելով և կատարելով միացում կամ վավերացում։ Ամեն դեպքում այս վավերացումը կարող է լինել մեքենայացված։ Այսպիսով մի առաձնահատուկ մեխանիզմ կարող է փոխարինել օգտագործողին, նրա տեղը նշելով իր միացման տվյալները։ Օրինակ դա այն դեպքն է, երբ ենթասեսիան բացելու համար օգտվում են վերոհիշյան մեխանիզմիը (դա հնարավոր է միայն, եթե օգտվողը արդեն անցել է հիմնական վավերացման փուլը)։
- Բարդ եղանակով - այս եղանակը պահանջում է մուտքագրել համապատասխանեցումը և գաղտնաբառը։ Հիմնականում այս տիպի սեսիաների մեջ կան իրավունքների սահմանափակում։
Տրամաբանորեն սեսիան փակվում է, երբ օգտագործողը չի օգտվում այլևս համակարգից։ Պրակտիկայում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնակամ փակում են սեսիան, օգտվողը կարող է բաց թողնել իր սեսիան և իր աշխատանքները և շարունակել դրանք մի որոշ ժամանակ անց։ Իհարկե այս ամենը առաջացնում է անվտագության խնդիրներ։ Հաշվի առնելով այս հանգամանքը ծրագիրը ստեղծողները կարող են սահմանել սեսիայի անգործության սահմանափակ ժամանակահատված, և երբ սահմանված ժամանակահատվածը լրանում է սեսիան ինքնաբերաբար փակվում է։