Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քորոր (անգլ.՝ Koror City), Ամերիկայի Միացյալ Նահանգներին ազատ կամարտահայտությամբ միացած Պալաու պետության խոշորագույն քաղաքը, որտեղ ապրում է այդ երկրի բնակչության մոտավորապես կեսը (2007 թվականի տվյալներով՝ շուրջ 10,5 հազար մարդ)։ Բնակչության հիմնական ազգային (էթնիկ) խմբերն են միկրոնեզիացիներն ու ֆիլիպինցիները՝ 80 տոկոս և 19 տոկոս հարաբերակցությամբ։ Գործածվող պաշտոնական լեզուներն են անգլերենն ու պալաուերենը։
Քաղաքն ընկած է նույնանուն կղզու վրա, որը մտնում է Կարոլինյան կղզեխմբի մեջ (կղզին անվանվում է նաև Օրեոր)։ Զարգացած է զբոսաշրջությունը. գործում են 22 բարձրակարգ հյուրանոց և 8 մոթել։ Նավահանգիստը գտնվում է հարևան Մալաքալ կղզում։
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում՝ ինտերբելումի տարիներին, Քորորը եղել է Ազգերի լիգայի կողմից Ճապոնիայի կառավարմանը Հարավխաղաղօվկիանոսյան մանդատով հանձնված կղզեխմբի մայրաքաղաքը։ Այնուհետև դարձել է Պալաուի մայրաքաղաքը և այդ կարգավիճակը պահպանել է մինչև 2006 թվականը, երբ պետության մայրաքաղաքը տեղափոխվել է Նգերուլմուդ[1]։
- Բելաուի ազգային թանգարան
- Էթփիսոն թանգարան
- Պալաուի բարձրագույն դպրոց
- Պալաուի ազգային մարզադաշտ
- Պալաուի հանրային գրադարան
- WCTC առևտրի կենտրոն
Քորորի կլիմայական տվյալները
|
Ամիս
|
հունվ
|
փետ
|
մարտ
|
ապր
|
մայ
|
հուն
|
հուլ
|
օգոս
|
սեպ
|
հոկ
|
նոյ
|
դեկ
|
Տարի
|
Միջին օրական °F
|
79
|
77
|
81
|
81
|
81
|
81
|
81
|
79
|
79
|
77
|
77
|
79
|
79.3
|
Միջին օրական °C
|
26
|
25
|
27
|
27
|
27
|
27
|
27
|
26
|
26
|
25
|
25
|
26
|
26.2
|
Միջին ամսական արևային ժամ
|
192
|
200
|
236
|
276
|
288
|
244
|
216
|
181
|
186
|
144
|
159
|
166
|
2488
|
աղբյուր: {{{աղբյուր 1}}}
|