Jump to content

Banks (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Banks
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունՋիլիան Ռոուզ Բենկս
Ի ծնե անունանգլ.՝ Jillian Rose Banks
Նաև հայտնի է որպեսBanks[1]
Ծնվել էհունիսի 15, 1988(1988-06-15)[2][3] (36 տարեկան)
Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Երկիր ԱՄՆ
Ժանրերժամանակակից R&B, ինդի փոփ[4], PBR&B, էլեկտրոնային երաժշտություն, alternative pop?, էլեկտրոփոփ և թրիփ-հոփ
Մասնագիտություներգչուհի և հեղինակ-կատարող
Գործիքներվոկալ
ԼեյբլHarvest Records, Iamsound Records և AWAL
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հարվարդ-Ուեստլեյք դպրոց
Կայքhernameisbanks.com
hernameisbanks.com
 Banks (vocalist) Վիքիպահեստում

Ջիլիան Ռոուզ Բենկս (հունիսի 15, 1988(1988-06-15)[2][3], Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ավելի հայտնի է իր Banks (կամ BANKS) կեղծանունով։ Նա ամերիկյան երգչուհի և երգահան է՝ Կալիֆոռնիայի, Օրանժ Քանթրի քաղաքից։ Նա պայմանագրեր է ստորագրել Harvest Records և Good Years Recordings ընկերությունների հետ համատեղ։ 2013 թվականին ունենալով երկու ընդլայնված կենդանի կատարումներ Լոնդոնում, Բենկսը սկսում է աշխատել իր դեբյուտային ալբոմի վրա։ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին նա թողարկում է իր Goddess ալբոմը և արժանանում քննադատների կողմից դրական կարծիքների։ Այն գրավել է 12-րդ հորիզոնականը ամերիկյան Բիլբորդ 200-ում[5][6]։ Նրան ավելի մեծ ճանաչում բերեց իր «Beggin for Thread» սինգլը։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 30-ին։ Իր դրական կարծիքներով այն զբաղեցրել է քսաներորդ հորիզոնականը ԱՄՆ-ում[7]։

Նա սկսել է իր համաշխարհային շրջագայությունները The Weeknd-ի հետ միասին։ Ինչպես նաև նոմինացվել է 2014 թվականին մի շարք մրցանակաբաշխություններում։

Կյանք և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիլիան Ռոուզ Բենկսը ծնվել է 1988 թվականի հունիսի 16-ին, Կալիֆոռնիայի Օրանժ Քանթրի քաղաքում[8][9]։ Նա տեղափոխվել է Լոս Անջելես 1 կամ 2 տարեկանում և բնակվել Տանզանիայում։ Բենկսը սկսել է երգեր գրել 15 տարեկանում[10]։ Իր ծնողների բաժանումից հետո, իրեն դեպրեսիայից դուրս գալու համար օգնեց դաշնամուրը, որը նա նվեր էր ստացել իր մտերիմ ընկերներից մեկի կողմից։ Այդ մասին նա ասել է․«Ես ինձ զգում էի լքված և միայնակ։ Ես գաղափար չունեի թե ինչպես կարող եմ իմ միջի զգացունքներն արտահայտել»[11][12]։ Հետագայում նա սկսեց ուսումնասիրել հոգեբանություն հարավային Կալիֆորնիայի համալսարանում, որտեղ նա գրել է թեզեր այն երեխաների մասին, ում ծնողները բաժանվել են[13]։

Բենկսը ելույթ է ունենում Lollapalooza-ում, 2015 թվականին

Համալսարանական տարիներին նա կապ է պաշտպանել DJ Yung Skeeter-ի հետ, ով իր մենեջերն էր։ Նրանք սկսել են համագործակցել բրիտանական Good Years Recordings լեյբլ ընկերության հետ համատեղ[14]։ «Before I Ever Met You» երգի թողարկումից հետո, որը տեղ էր գտել համաշխարհային SoundCloud-ում, 2013 թվականի փետրվար ամսին, առաջին անգամ լսվեց BBC Radio 1-ի եթերում DJ Zane Lowe-ի կատարմամբ[12][15]։ Բենկսի դեբյուտային մինի ալբոմը թողարկվել է 2013 թվականի մարտ ամսին Good Years Recordings-ի օժանդակությամբ[16]։ Նրա երկրորդ մինի ալբոմը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերին Harvest Records և Good Years Recordings կազմակերպությունների օժանդակությամբ։ Այն քննադատների կողմից արժանացել է դրական կարծիքների։ Նրա «Waiting Game» երգը հնչել է 2013 թվականին Victoria's Secret-ի արձակուրդային գովազդային հոլովակում։

Ավելի ուշ 2013 թվականին նա ստացել է նոմինացիաներ և՛ BBC-ի, և MTV-ի կողմից[17]։

Բենկսը համագործակցել է The Weeknd-ի հետ, մասնակցելով իր 2013[18] supporting him in both the United States and the United Kingdom.[17] թվականի աշնանային համերգային շրջագայություններին, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։ The Weeknd-ի հետ համագործակցության ավարտից հետո Բենկսը սկսել է իր շրջագայությունները Մեծ Բրիտանիայում։ Բենկսը նաև ընդգրկվել է 2014 թվականից Քոաչելլա փառատոնի կատարողների ցանկում։ 2015 թվականին Բենկսը ներկայացել է, իր «Beggin for Thread» և «Waiting Game» սինգլերով Jimmy Kimmel Live! հաղորդման շրջանակներում և այսպիսով սկսվել է նաև իր հեռուստատեսային կարիերան[19]։

Նրա դեբյուտային ալբոմը՝ «Goddess»-ը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 5-ին և զբաղեցրել 20-րդ հորիզոնականը տարբեր հիթ-շքերթներում ինչպիսիք են [Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Գերմանիայի, Նոր Զելանդիայի և Շվեդիայի հիթ-շքերթը։ Ալբոմն ԱՄՆ-ի Billboard 200-ում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը և վաճառվել ավելի քան 25․000 օրինակով դեռ ալբոմի թողարկման առաջին իսկ շաբաթվանից[20]։ Այն քննադատների կողմից արժանացել է դրական կարծիքների։

2015-ներկա։ The Altar

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 4-ին Բենկսը թողարկեց «Better» սինգլը, իր երաժշտական հոլովակով։ 2016 թվականի հունիսի 8-ին Բենկսը հայտարարեց, որ ավարտել է իր երկրորդ ալբոմը[21][22][23]։

2016 թվականի հուլիսի 12-ին Բենկսը թողարկեց իր «Fuck with Myself» լիդ սինգլն իր երկրորդ ստուդիական ալբոմից, որը կոչվում էր The Altar։ Երգի պրեմիերան տեղի է ունեցել Zane Lowe's Beats 1 ռադիոյի եթերում, որտեղ նա նշել է, որ այդ սինգլն ալբոմի վերջին երգն է, որ նա գրել է։

Ալբոմի երկրորդ սինգլը «Gemini Feed»-ը, թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 2-ին։ Պրեմիերան տեղի է ունեցել Աննի Մեքի BBC Radio 1 շոուի շրջանակներում[24]։ Սինգլը ամրիկյան Rock Songs հիթ շքերթում զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը։ Ալբոմի երրորդ սինգլը՝ «Mind Games»-ը թողարկվել է նույն թվականի օգոստոսի 19-ին, որին հաջորդել է «To the Hilt» սինգլը[25]։

«The Altar» ալբոմը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 30-ին։ Ալբոմն ամերիկյան Billboard 200-ում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը և վաճառվել ավելի քան 14,220 օրինակով[26] The album debuted at number 17 on the US Billboard 200 with 14,220 copies sold in pure album sales[27][28],։ Այն զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը բրիտանական ալբոմների հիթ-շքերթում վաճառվելով 3,229 օրինակով առաջին իսկ շաբաթից[29]։ Ալբոմը նաև տեղ է գտել ավստրալիական հիթ-շքերթում զբաղեցնելով ութերորդ հորիզոնականը ինչպես նաև տասներկուերորդ հորիզոնականը Կանադայում։ Metacritic-ի կողմից ալբոմը ստացել է 70 գնահատականը[30][31] The album received generally positive reviews from critics; it has a score of 70 on Metacritic.[32]։

Բենկսի երաժշտությունը բնութագրվում է որպես մութ R&B, որն ասոցիացվում է Էլլի Գոլդինգի, The Weeknd-ին[33]։ Նա ասել է, որ երաժշտությունն իրեն օգնում է ազատ արձակել իր միջի զգացմունքները, մինչդեռ նա ավարտել է հոգեբանության ֆակուլտետը[12] Her vocals have frequently been described as "Aaliyah-like"[34]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Goddess (2014)
  • The Altar (2016)

Մրցանականեր և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Կազմակերպություն Կատեգորիա Նոմինացիա Արդյունք
2014 MTV Նոր նոմինացիա[17] Banks Առաջադրված
2013 BBC Sound of 2014[35] Banks Երրորդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. պաշտոնական կայք
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Allmusic — 1991.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. Montreux Jazz Festival Database
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016-08-09-ին. Վերցված է 2017-11-25-ին.
  6. https://www.riaa.com/gold-platinum/?tab_active=default-award&ar=Banks&ti=Beggin+for+Thread#search_section
  7. http://www.billboard.com/charts/billboard-200/2016-10-22
  8. «Songwriter/Composer: Banks Jillian Rose». BMI. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
  9. Savage, Mark (2014 թ․ հունվարի 8). «BBC Sound of 2014: Banks». BBC News. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. Lipshutz, Jason (2013 թ․ հունիսի 28). «Banks, Quick-Rising Pop Starlet, Explains Why Her Fans Have Her Cell Number». Billboard. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. Brown, Jacob (2013 թ․ օգոստոսի 9). «Artist of the Week: Banks». Vogue. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  12. 12,0 12,1 12,2 Savage, Mark (2013 թ․ նոյեմբերի 21). «Banks: Rising star with a high interest rate». BBC News. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  13. Price, Simon (2014 թ․ մարտի 24). «Banks review – hotline to the new priestess of pop». The Observer. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  14. Hutchinson, Kate (2014 թ․ օգոստոսի 30). «Banks: 'I'm being as honest as I can'». The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  15. Stern, Bradley (2013 թ․ փետրվարի 12). «You Be The Judge: Banks' "Before I Ever Met You"». Idolator. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  16. «Fall Over EP: Banks: MP3 Downloads». Amazon.co.uk. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. 17,0 17,1 17,2 «BANKS For Headline UK Tour In March 2014». MTV UK. 2013 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
  18. «Pop Shop Picks: Lady Gaga, Romeo Santos, Banks & More». Billboard. 2013 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  19. Kaye, Ben (2014 թ․ օգոստոսի 8). «Watch: Banks makes her TV debut on Kimmel Live!». Consequence of Sound. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  20. Kaufman, Gil (2014 թ․ սեպտեմբերի 9). «Lecrae Makes History With First #1 Album». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2016-08-09-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  21. Roth, Madeline (2015 թ․ նոյեմբերի 4). «BANKS Is Back And 'Better' With A Sinister New Song And Video». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2016-10-14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  22. Martin, Paley (2015 թ․ օգոստոսի 21). «The Weeknd Announces The Madness Fall Tour With Travi$ Scott, Halsey & Banks». Billboard. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  23. Wass, Mike (2016 թ․ հունիսի 8). «BANKS Finishes Recording Her Sophomore LP». Idolator. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  24. Grant, Sarah (2016 թ․ օգոստոսի 2). «Hear Banks' Hypnotic, Stinging New Single 'Gemini Feed'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  25. http://www.billboard.com/music/banks/chart-history/rock-songs
  26. «BANKS returns – watch 'Fuck With Myself''s ultra-creepy video». DIY. 2016 թ․ հուլիսի 12. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  27. «Billboard 200: The Week of October 22, 2016». Billboard. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  28. «Building Album Sales Chart». Hits Daily Double. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  29. Jones, Alan (2016 թ․ հոկտեմբերի 7). «Official Charts Analysis: James Arthur holds top spot in singles chart». Music Week. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  30. http://www.australian-charts.com/showitem.asp?interpret=Banks&titel=The+Altar&cat=a
  31. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
  32. «Reviews for The Altar by Banks». Metacritic. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  33. Williott, Carl (2013 թ․ օգոստոսի 5). «BANKS' "Waiting Game": Hear Why She's Opening For The Weeknd». Idolator.
  34. Martin, Felicity (2014 թ․ օգոստոսի 28). «Banks – Goddess». Clash. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
  35. «BBC Sound of 2014 longlist revealed». BBC. 2013 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Banks (երգչուհի)» հոդվածին։