Էդամ (պանիր)
Էդամ | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, հոլանդական պանիր և պինդ անեփ պանիր |
Առաջացման երկիր | Նիդերլանդներ |
Տարածաշրջան | Էդամ-Վոլենդամ և Edam? |
Կաթ | կովի կաթ |
Անունով | Edam? |
Edam cheese Վիքիպահեստում |
Էդամ, Էդամեր (հոլ.՝ Edammer), ավանդական հոլանդական կիսակարծր պանրատեսակ։ Այն դասվում է համեմատաբար էժան պանիրների խմբին։
Գլուխը հիմնականում ունի գնդաձև կառուցվածք, որի միջուկի գույնը թույլ դեղնավուն է։ Կեղևը պատված է պարաֆինով։
Պանրի այս տեսակի համը թեթև ընկուզահամ երանգավորում ունի։ Այդ հատուկ հոտը և համը հնանալու հետ միաժամանակ մեծանում է։ Չհանուսացած (երիտասարդ) էդամերը կծու չէ, թեթև քաղցրավուն հրապուրիչ համ ունի։ Հասունացած էդամերը առավել չոր է և աղի, իսկ առավել հնանալու դեպքում համուհոտը ուժեղանում է։ Այս պանրատեսակը անվանվել է ի պատիվ Հյուսիսային Հոլանդիա տարածաշրջանի Էդամ քաղաքի։ Այստեղ ավանդաբար պատրաստում են այս հոլանդական պանիրը։ Ի սկզբանե պանիր պատրաստվում էր հում կաթից, բայց հետագայում սկսեցին օգտագործել բացառապես պաստերիզացված կաթ։ Յուղայնությունը հիմնականում 40—50 % է, իսկ կալորիականությունը տատանվում է 300-ից մինչև 380 կկալ 100 գրամի մեջ[1]։
Էդամ պանրատեսակը շատ հեշտ արտահանելի տարատեսակներից է։ Այն չի տուժում երկար ճանապարհ գնալուց, միակ փոփոխությունն այն է, որ մի թեթև կարծրանում է այն։ Այս հատկության շնորհիվ այն XIV—XVIII դարերում ամենահայտնի պանրատեսակն էր[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Edam, Cheese and the City». www.edam.com. Արխիվացված է օրիգինալից 2011-10-26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Culture Magazine, Laurel Miller, Thalassa Skinner Cheese For Dummies. — John Wiley & Sons, 2012-05-15. — 426 с. — ISBN 9781118099391
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանիր «Էդամ» Արխիվացված 2016-04-07 Wayback Machine